Հարավ-արևելյան Շըրնաք նահանգի Ուլուդեր բնակավայրում հայտարարվել է պարետային ժամ, թուրքական բանակը շրջափակել է բնակավայրը, չկա հեռախոսակապ, ինտերնետ կապ, էլոկտրոէներգիա, խմելու ջուր: Նշեմ, որ այս բնակավայրը 2011թ.-ին թուրքական անվտանգության ուժերի կողմից ենթարկվեց հարձակման, որի ժամանակ զոհվեցին բազմաթիվ խաղաղ բնակիչներ, ըստ թուրքական կողմի 34, իսկ ըստ քրդական կողմի 108:
Շըրնաքի Գաբար լեռը շրջափակվել է մոտ 50 ռազմական մեքենաներով, սպասվում է լեռան վրա գրոհում:
Վանում տեղի է ունեցել պայթուն, պայթունի վայրին և շրջակայքին քաղաքացիներին մոտ չեն թողնում, տեսանկարահանել չի թույլատրվում: Ըստ իմ ունեցած տեղեկությունների պայթեցվել է ռազմական ավտոշարասյան կարևոր բեռով բեռնված ավտոմեքենա:

 


Դիարբեքիրի Աբլուքայա թաղամասում անկարգություններ են, այս պահին անվտանգության ուժերը շրջափակել են թաղամասը:
Կարս նահանգի Կաղիզման բնակավայրում հունիսի 28-ից մինչև հուլիսի 12 հայտարարաված պարետային ժամը երկարաձգվեց ևս 15 օրորվ: Կաղիզման մուտք ու ելքը արգելված է, էլեկտրոէներգիա մատակարարվում է ցերեկային ժամերին:

 


Կարեն Հովհաննիսյան