Իրավիճակը Թուրքիայում հունիսի 12-ին:
Հարավ-րևելյան Շըրնաք նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմից իրականացված հարձակման հետևանքով ծանր վիրավորվել, այնուհետև հիվանդանոցում մահացել է թուրքական բանակի մեկ զինվոր:

 


Ջուդի լեռների մոտակայքում տեղակայված գյուղերում պահակապարետային ծառայություն իրականացնող թուրքական բանակի զինվորների վրա են հարձակվել
PKK- ի զինյալները: Հարձակման հետևանով զոհվել է քրդական շրջանում իր դաժանությամբ հայտնի թուրքական բանակի սպա Աբդուռահման Ավջին: Այս սպան երկու անգամ վիրավորվել էր , մեկը 1995թ. Գաբար լեռներում, և մյուսը՝ Շըրնաք քաղաքում պարետային ժամի վերակնգման գործողությունների ժամանակ 2016թ.-ին: Սա աչքի է ընկել իր առանձնակի դաժանությամբ քուրդ խաղաղ բնակչության նկատմամբ:

 


Նույն օրը՝ հունիսի 12-ին, Բինգյոլ նահանգում , ժամը 19:30-ի սահմաններում PKK-ի զինյալները հարձակվել են Գենչ բնակավայրում տեղակայաված Սաղլիկ ռազմական հենակետի վրա, որի հետևանքով զոհվել է մեկ մասնագիտացված սերժանտ և վիրավորվել առնվազն երեք զինվոր:
Դիարբեքիրում միջանձնային հարաբերություններ պարզելու ժամանակ թուրք զինվորները կրակել են իրար վրա , որի հետևանքով զոհվել է մեկ զինվոր: Դեպքը տեղի է ունեցել 7-րդ կորպուսի հրամանատարության տակ գտնվող ժամանակավոր տեղակայման զորմասում:

 

Կարեն Հովհաննիսյան