Մայիսի 9-11-ը թուրքական բանակը Հաքքարիում և Սիիրտում իրականացրել է մի շարք ռազմական գործողություններ:


Նույն ժամանակահատվածում թուրքական բանակը տվել է առնվազն 7 զոհ և 21 վիրավոր:
Մայիսի 9-ին Հաքքարի Սեմզա , Շիքեֆթանե և Քոլար գյուղերում, Չիլմերգ դաշտավայրում թուրքական բանակը տվել է 1 զոհ, ութ վիրվոր, որից 4-ի վիճակը շարունակում է մնած ծանր:
Մայիսի 10-ին՝ ժամը 17:30 և 18:00-ին , թուրքական բանակի ռազմական ուղղաթիռները հարվածներ են հասցրել վերոնշյալ բնակավայրերին:
Մայիսի 10-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Հաքքարի նահանգի Չուքուրջա բնակավայրի մոտ PKK-ի զինյալները պայթեցրել են թուրքական բանակի մեկ զրահապատ մեքենա, որի հետևանքով վիրավորվել է 4 թուրք զինվոր (նկարում): Պայթեցումից հետո փակվել է Չուքուրջա - Ջոլեմբեր ավտոմայրուղին:


Չուքուրջայում մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը, մինչև մայիսի 11-ի առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում տեղի է ունեցել ռազմական բախում: Ռազմական բախման հետևանքով զոհվել է թուրքական բանակի 3 զինվոր , առնվազն հինգը վիրավորվել են:
Մայիսի 11-ին ՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հաքքարիյում, Սթար բնակավայրի մոտակայքում պայթեցվել է թուրքական բանակի զրահապատ մեքենա, որի հետևանքով զոհվել է մեկ թուրք զինվոր, իսկ երեքը ծանր վիրավորվել են:


Մայիսի 11-ին, Սիիրտում PKK-ի զինյալները հարձակվել են ճանապարհային պահակային կետի վրա, որի հետևանքով զոհվել է թուրքական բանակի երկու զինվոր, իսկ մեկը վիրավորվել է:
Մայիսի 11-ին թուրքական բանակը ,,Կոբրա,, ուղղաթիռներով ՝ ժամը 12:00-13:00, հարվածներ է հասցրել PKK-ի ենթադրյալ թիրախներին Հաքքարիյում և Սիիրտում: Քրդական կողմը ևս ունի մարդկային կորուստներ, սակայն թիվ չի հաողրդվում:

 

Կարեն Հովհաննիսյան