Անցած գիշեր Վանի Խեչորտ բնակավայրում երկու հզոր պայթուն է որոտցել, որից հետո սկսվել է փոխհրաձգություն: Ըստ քրդական կողմի զոհվել է թուրքական բանակի առնվազն երեք զինվոր, իսկ վեցը վիրավորվել են: Թուրքական կողմը զոհերի և վիրավորների մասին լռում է:

 

Դիարբեքիր նահանգի Սիլվան, Քուլփ և Հզրոյա շրջաններում հայտարավել է պարետային ժամ, էլեկտրոէներգիա և խմելու ջուր մատակարարվում է ընդհատումներով:

 

Հաքքարի նահանգի Շեմդինիլի շրջանի Սյուրյունիս գյուղի հարակից անտառը թուրքական բանակի կողմից հրկիզվել է: Ըստ թուրքական զինվորական ղեկավարության այդ անտառում էին պատսպարվում ՊԿԿ-ի զինյալները:

 

Օսմանիյե նահանգի Շեքերդերե բնակավայրի մոտով անցնող մայրուղու վրա որոտացել է երկու հզոր պայթուն, որի հետևանքով զոհվել է թուրքական բանակի հինգ զինվոր, իսկ 12-ը վիրավորվել են:

 

Կարեն Հովհաննիսյան