Թուրքիայում տիրող իրավիճակը բավական ռիսկային է տեղի էթնիկ-կրոնական փոքրամասնությունների համար: Արդեն իսկ որոշ քաղաքներում հարձակումներ են իրականացվել ալևիների բնակավայրերի, տների վրա: Անկարայում և այլուր սիրիացիներին պատկանող խանութների ու տների դեմ ևս հարձակումներ են եղել:
Այս բարդ իրավիճակում հրապարակում են հայտնվել արմատական, մոլեռանդ կրոնական տարրեր, ազգայնամոլական տարբեր շրջանակներ, որոնք կարող են նմանատիպ տարբեր հրահրումներ ու սադրանքներ իրականացնել: Այս առումով որոշակի վտանգներ կարող են լինել նաև հայ համայնքի հետ կապված: Միշտ նման լարված իրավիճակներում տարբեր ուժերի կողմից հենց այս հատվածներն են դառնում թիրախ: Իսկ հիմա թուրքական փողոցներն ու հրապարակները լի են տարբեր «արժեքային» կողմնորոշում ունեցող մոլեռանդներով:
Լևոն Հովսեփյան