Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի կենտրոն համարով Հաքքարի քաղաքի մերձակայքում PKK-ի զինյալները պայթեցրել են թուրքական բանակի զրահապատ մեքենա, որի հետևանքով մեքենայում գտնվող բոլոր հինգ զինվորականները զոհվել են:
Նուսայբինում նույնպես PKK-ի զինյալները պայթեցրել են ոստիկանական անցակետ, որի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել երկու ոստիկան:

 


Բինգյոլում ճանապարհային կամավոր-պահակներին տեղափոխող ավտոբուսի վրա նույնպես հարձակում է տեղի ունեցել, փոխհրաձգության հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել յոթ ճանապարհային պահակ: Այստեղ օգնության է հասել թուրքական բանակի ռազմական ուղղաթիռը և հարձակվողները հետ են քաշվել:

 


Աղըր-Բայազետ ավտոմայրուղու 24-րդ կմ-ի վրա PKK-ի զինյալները հարձակվել են թուրքական բանակի ավտոշարասյան վրա, շարքից հանել են մի քանի ռազմական բեռնատար և նահանջել են լեռներ:

 

Կարեն Հովհաննիսյան