Ֆեյսբուքը երեկ և առաջին օրը:
Բաժակների զրնգոցը...
Քրիստինե Պեպելյանը խոստացել է, Էրեբունի-Երևանի ժամանակ ստացած իր հոնորարը կրկնապատկել և ուղարկել սահմանամերձ գյուղ: Սա հիանալի քայլ է երգչուհու կողմից: Մարդ ով հասկանում է սահմանին ապրող գյուղացուն: Ապրի Պեպելյանն ու սա ես որպես PR քայլ չեմ համարում, սա կոչ է մնացածներին, թող նրանք էլ այդպես վարվեն:
Պուտինի և Օբամայի բաժակների զրնգոցը չլսած մարդիկ զրնգացին ֆեյսբուքում ու հանկարծ տեսան, որ Պուտինն ու Օբաման ի վերջո բաժակները զրնգացրել են և անցան ընդհատակ: Պարտադիր չի ամեն ինչի համար պատերազմել: Կարելի է հանգիստ նստել և սպասել, թե չէ Պուտինի ու Օբամայի հեչ վեջնա դուք ՖԲ-ով ինչ գրեցիք:
Նախագահի ելույթը ՄԱԿ-ում ստացված էր: Նախ այնտեղ խոսվեց Ցեղասպանության մասին, շնորհակալության արժանացան այն մարդիկ ու երկրները ովքեր մեր կողքին են եղել, հետո ՄԱԿ-ի բարձր ամբեոնից Ադրբեջանին և ամբողջ աշխարհին մենք հստակ հասկացրեցինք, որ չենք հանդուրժելու ադրբեջանի սանձարձակ գործողությունները և ցավոտ ապտակներ ենք հասցնելու ու խոսցեինք մարդկությանը հուզող այլ հարցերի մասին: ՀՀ-ն միջազգային կառույցներում բարձրաձնում է իր դերը՝ տարածաշրջանում դառնալով կամուրջ Եվրոպայի և Ռուսաստանի միջև: Այ ադրբեջանը լքված ու ստորացած մի սուբյեկտ է, որի մասին աստիճանաբար մոռանում են:
Էդգար Խաչատրյան