Էս ինչ հայրենասեր հայեր են էէէ
Պարգև Սրբազանն իր խոսքն ասեց ու շատերը դրանից վիրավորվեցին կամ էլ թեմա էր սկսեցին խոսել: Պարգև Սրբազանը հոգևոր առաջնորդ է, ի՞նչ էիք ուզում, որ նա խրախուսեր այլադավանությունը, թե ասեր գնացեք աթեիստ դառեք: Իրանից խորը մտածող չլինեք, դրանով նա փորձում էր Հայերին համախմբել: Ամեն ինչ այնքան միանշանակ չի որքան դուք եք պատկերացնում:
Երեկ Երկրապահի օրն էր: Երկրապահն հոգեվիճակ է ու ամեն հայ դա իր սրտում զգում է: Այդ մարդիկ իրենց երկիրն են պահել ու իրենց արյունն են տվել մեր հողին: Հիմա թե երիտասարդներս, թե պատանիները իրանց հետ շփվելով՝ հասկանում ենք ինչպիս պայքարի գնով է մեզ տրվել հաղթանակը և որքան արյուն է թափվել Արցախ աշխարհի համար:
ԱՄՆ-ում դեռ շարունակվում են հայոց ցեղասպանությունը ոգեկոչող միջոցառումները: Սա շատ հատկանշական երևույթ է, որ աշխարհն ոչ թե ապրիլի 24-ին իր միջոցառումներն արեց, այլ բաշխեց տարվա մեջ և հերթով հիշում ու հարգում են հայոց անմեղ զոհերին:
ԲՀԿ-ի ներքին կրիմինալ գործողությունները ոչ մի ձև չպետք է քաղքականացվեն: Թող իրանք իրանց հարցերը լուծեն: Այնտեղ արդեն պղտոր ջրում ձուկ բռնողներ կան ու բռնողը բռնել է իր ձուկը, անիմաստ մի թաթախվեք այդ խաղերի մեջ: Վաղը իրանք իրար հետ են էլի լինելու , իսկ կողքից խառնվողը ամենամեծ մեղավորը կդառնա:
Էդգար Խաչատրյան