Արձաններն են մեղավոր....


Գյումրեցի աղջնակի դեպքը շատ շահարկվեց ու քննարկվեց: Բոլորի տունն էլ ինչ որ բան այն չէ։ Հիմա ինչ՝ էն քննարկողների ու շահարկողների տան եղած չեղածը հանենք դարձնենք հանրության քննարկման առարկա՞, թե՞ դուք ի վերջո կհասկանաք, որ ուրիշի կյանքի հետ խաղալ չի կարելի, նամանավանդ, եթե դուք չգիտեք ընդհանրապես ինչա եղել։ Սաղդ քնից հելնում ու մի վերսիա եք հորինում, ինչ ա 2 լայք ավել ունենաք:


ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում ,ԲՀԿ-ի թողած ընտրազանգվածի համար պայաքրում են թե՛ անհատները, թե՛ խմբակցությունները և այդ պայքարը երբեմն դուրս է գալիս կոռեկտության սահմաններից ու հասնում անձնական վիրավորանքների: Ժողովուրդ տենց լավ չի, իրար սպանեք գոնե սպանողին կնստցնեն, մեռնողն էլ կգնա էս ժողովուրդն էլ կխախանդվի:


Բա ինչ անեն մարդիկ, Ծերեթելին վերջին թանկացումների հետ արդեն հանրամատչելի չի, մնացել ա բանկերի դեմի արձանները: Դրանք դեռ անվճար են, բայց ոնց հասկանում եմ շուտով այդ ծառայություններն էլ վճարովի կդառնան ու նույնիսկ կվարկավորեն: Կա նաև երկրորդ տարբերակը՝ այդ բանկն իր վարկերով բռնաբարել է այդ վարկառուին, իսկ վարկառուն ցանկացել է վրեժխնդիր լինել և բռնաբարել է բանկի դեմի արձանը: Ока за ока, зуб за зуб.....


Գուգլն էլ հասկացավ, որ պոռնոգրաֆիան ապագա չի ու փակում է այդ կայքերի հասանելիությունը: Հիմա Հայաստանում ինտերնետ օգտատերերի թիվը միանգամից կպակասի, որովհետև մարդկանց մի մաս կա, որը միայն գուգլից է օգտվում ու հիմնականում մի նպատակով: Գուգլ ,լավ բան չես անում, ստեղի ինտերնետ պրովայդերների բախտի վրա քար ես քցում:

 

 


Էդգար Խաչատրյան