Ֆեյսբուքը երեկ: 10.03.2016
Քաղաքականությունն ու ընտությունները,,,,
Մեր ընդդիմադիրները ցանկանում են, որ ընտրացուցակները ընտրություններից հետո հրապարակվեն, դրանով նրանք մտածում են, որ պետք է կանխեն կրկնակի քվեարկությունը: Կկախվե՞ն ընտրացուցակները չեն կախվի էական չի: Եթե ընդդիմությունը ցանկանա, առանց այդ ցուցակների հրապարակման էլ կկարողանա բացահայտել կրկնակի քվեարկությունը: Չէ , բայց մերոնք չեն ուզում աշխատել, պառկել են և ուզում են խաղողը հասնի ու միանգամից իրենց բերանն ընկնի: Թե մեր ընդդիմադիրները չգիտեն ոնց կարելի է առանց ցուցակների հրապարակման բացահայտել կրկնակի քվեարկությունը՝ թող դիմեն էժանով կասեմ ձևերը:

 


Վահան Բաբայանն էլ լքել է ԲՀԿ-ն: Դե դա նորմալ է: ԲՀԿ-ն որպես այդպիսին երբեք կուռ թիմ չի եղել, այստեղ միշտ էլ շահերի բախում է նկատվել: Հերթական շահերի բախման ժամանակ հեռացավ Վահանը: Կանցնեն տարիներ ու ԱԺ պատի տակ մանդատը ձեռքին կանգնած կլինի մեկ այլ ԲՀԿ-ական: Սկանդալ մի փնտրեք այնտեղ, որտեղ այն միշտ կա:

 


ՀՀ ազգային հավաքական չեն հրավիրվում առանցքային ֆուտբոլիստներ: Նոր տարին հին ձևերով: Ես ոնց հասկանում եմ այս մրցաշրջանն էլ հին ամբիցիանորով ու նոր մարզչով արդեն իսկ տապալված է: ՀՖՖ-ն ի՞նչ է մտածում: Գուցե կիսվի մեզ հետ:

 


Էդգար Խաչատրյան