Ֆեյսբուքը երեկ: 22.02.2016
Սիրիա...
Սիրիայում պայթյուններ հնչեցին, խաղաղ բնակիչներ մահացան: Ահաբեկչությունը մնում է ահաբեկչություն թե՛ Ֆրանսիայում թե՛ Սիրիայում: Ինչո՞ւ մարդիկ իրենց գլխավոր նկարները չպատեցին Սիրիական դրոշով: Այնտեղի մարդիկ ինչո՞վ են վատը Ֆրանսիացիներից: Ի՞նչն է մարդկանց ստիպում տարբերություն դնել այս կամ այն դեպքերի միջև: Չի՛ կարելի այդպես: Մարդիկ են մահացել, անմեղ մարդիկ:

 


Սիրայում հնարավոր է հրադադար կնքվի: Սա շատ սպասված նորություն է Սիրիայում ապրող մարդկանց համար: 5 տարի շարունակ այնտեղ լսուվմ են կրակոցների ձայներ ու մարդիկ տեսնում են հարազատների մահը: Արհեստական այս պատերազմը շատ մարդկանց կյանքեր խլեց: Սիրիական ընդդիմության կազմում պատերազմում էին ադրբեջանցիներ, չեչեններ և այլ ազգի ներկայացուցիչներ: Սա՞ է ընդդիմությունը:

 


Խոջալույի թեմայի շուրջ կրքրեը հարևան երկրում էլ ավելի են թեժանում: Քարոզչամեքենան այլև չգիտի ինչպես հայերին մեղադրել այդ ողբերգության մեջ: Երեխաներ և կանայք են սպանվել, բայց դա Հայը չի արել: Ադրբեջանը ևս մեկ փոքրիկ նյուանս է բաց թողել՝ այն վայրում որտեղ սպանվել են կանայք և երեխաները հայկական դիրքերի համար անհասանելի են եղել: Հայկական զենքը այդտեղ չէր կարող կրակել, իսկ ադրբեջաննական բանակի համար մարդիկ կենդանի թիրախ են եղել... Հետևությունները թողնենք մեր հարևաններին:

 

Էդգար Խաչատրյան