Ֆեյսբուքը երեկ: 29.03.2016
Կյանքն աստիճան է...
Դե ինչ Լեոն ստացավ իր Օսկարը, իսկ դե հայ ազգը յուրովի նշեց այդ տոնակատարությունը: Չեմ վախենում տոնակատարություն բառից, որովհետև ընկերներիս ճնշող մեծամասնությունն ուղղակի ուրախանում էին ու ցնծում: Այդպիսի համախմբում մեկ էլ Հենոյի գոլերից հետո է լինում: Ապրի Լեոն, որ մի որոշ ժամանակահատվածով միավերեց Հայ ազգին մեկ գաղափարի շուրջ:
Վիտալի Կլիչկոն հարցազրույց է տվել Ալ ժազիրա հեռուստաալիքին: Լրագրողը Կլիչկոյին հարցրել է՝ լսե՞լ է արդյոք Վիտալին «Amnesty International» կազմակերպության մասին: Կլիչկոն պատասխանել է. «Կներեք, ես Ուկրաինայից եմ» ու ոչ մի ավել բառ: Փաստորեն Ուկրաինայի մասետրոն էլ Կիևի քաղաքապետն է: Բացի այդ մեր հերոսը Դեմբասի հետ կապված հարցերին էլ չի պատասխանել և պատճառը նույնն է եղել, որ նա Ուկրաինայից է: Դե Ֆակտո Վիտալին Դոմբասն այլևս Ուկրաինայի մի մաս չի համարում:
Հրանթ Թոխատյանն աչքիս մեկ ամբոջ օր նվիրել է գինարբուքին: Չհասկացաք, թե ինչու, բա ասեք բացատրեմ: Երվանդ Զախարյանն այլևս նախարար չէ: Նրան նախարարի պորտֆել տալը հենց սկզբից սխալ որոշում էր: Քաղաքապետ եղած ժամանակ ի՞նչ էր արել, որ մի հատ էլ նախարար եղած ժամանակահատվածում աներ:
Էդգար Խաչատրյան