Ֆեյսբուքը երեկ: 14.03.2016
Սառը օդն ու կուսակցությունները
ՀՖՖ-ՖԱՖ առճակատումը շարունակվում է: Ֆեդերացիան ՖԱՖ-ի վերջին 4 տարիների նստատեղերը բաշխել է, շատ «արդար» ֆանատներին, իսկ դե «Երախտամոռ» ՖԱՖ-ն էլ իր գոյության ողջ ընթացքում պահպանել է անկախությունը և այդ իսկ պատճառով հանդիպում է խոչնդոտների: Բայց Արևը դեռ մայր չի մտել ու հարցը ի օգուտ ՖԱՖ-ի կլուծվի, եթե համախմբվեք և օգնեք 9 տարվա պատմություն ունեցող Ֆան ակումբի:
Մի քանի օր առաջ հայտարարվեց, որ եղանակները կփոփոխվեն ու ցիկլոնը կպատի մեր երկիրը: Այդ շրջանում էլ հենց Ջերմոցային կուլտուրաների հետ մեծացավ մեկ այլ կուսակցություն,որը կղեկավարի նախկին Արտգործնախարար Վարդանը Օսկանյան: Ասել է թե, բարև Ձեզ ճանաչեցի՞ք, ես Վարդանն եմ Օսկանյանը: ԱՄՆ-ը պետդեպը խնդրել է կուսակցության խնդիրների մեջ ներառել ևս մեկ հարց՝ բացահայտել Քենեդու սպանությունը:

 


ՌԴ-ն սիրիայից դուրս է բերում իր զորքերը ու այս ամենն աշխարհին կիսել է երկու մասին: Մի մասն ասում է լավ է անում, մյուս՝ քննադատում է: Ուղղակի այն մարդիկ ովքեր կողմ էին զերքերը Սիրիա մտցնելուն, հիմա էլ կողմ են զորքերը դուրս բերելուն և հակառակը: Ես կողմ եմ մարդկանց հանգիստ ապրելուն ու, եթե ԱՄՆ-ն ու ՌԴ-ն աշխարհում դադարեցնեին իրենց գոյությունը՝ էլ ավելի հետաքրքիր կյանք կլիներ:

 

Էդգար Խաչատրյան