Ֆեյսբուքը երեկ: 24.02.2016
Սմայլիկները...
Վարդգես Գասպարիի հարցը շատ է բարձրաձայնվում: Մի կողմ թողնենք Գասպարիի քաղբանտարկյալ, կամ բանտարկյալ լինելու հարցը: Չե՞ք կարծում, որ քրեակատարողական հիմնարկում լավ գիտեն Գասպարին ով է: Չե՞ք կարծում, որ այդ պատճառով նրան ոչ թե չեն խոշտանգի, այլ նրա ասածները ավելի շուտ կանեն: Եկեք չանցնենք պաթոսի սահմանը: Ես Գասպարիին հիշում եմ դեռ Մաշտոցի պուրակից, երբ ոստիկաններից մի երիտասարդ խնդրեց, հանգիստ խնդրեց Գասպարիին մի քիչ այն կողմ կանգնել: Գասպարին պտտվեց ու իչքան ուժ ուներ այդ տղայի դեմքին սկսեց բղավել. «Խուժան Խուլիգան, Լակոտ»: Քաղքացիական պայքարի մեջ, եթե մեկը կա ում չեմ ընդունել դա գասպարիի կերպարն է: Ակնհայտ սադրանքի գնացող: Գասպարին էլ այն կերպարը չէ, որ Ռեժիմը խուճապի մատնվի:

 


Սոցիալ հարթակում ՀՅԴ ՀՀԿ սիրավեպը լայն արձագանք է ստացել: Քաղաքական լեզվով, եթե խոսենք պետք է ասենք, որ ՀՅԴ-ն զբաղեցրեց ՕԵԿ-ի թափուր մնացած տեղը: Եթե սոցիալ հումորների թեմայով՝ ՀՅԴ-ն որպես ամուսնական նվեր ստացավ նախարարություններ ու մարզպետարաններ, իսկ որպես օժիտ բերեց 125 տարվա պատմությունը և ՀՀԿ-ի կնոպկա սեղմողների թիվը մի քիչ մեծացավ:

 


Մեր ախպեր Մարկը ետ չի մնում Հայակական իրականությունից ու Հատուկ կոալիցիայի համար նոր լայքատեսակներ է հորինել: Այս պահին դուք հազարավոր բառերի փոխարեն ձեր վերաբերմունքը ստորագրված փաստաթղթին կարող եք արտահայտել ընդամենը մեկ սմայլիկով: Բերանդ հոգնած է մի հապաղիր սմայլիր:

 


Էդգար Խաչատրյան