Ֆեյսբուքը երեկ: 07.03.2016
Մարտի 8-ից 5 պակաս...
Երեկ տգեղ սեռի ներկայացուցիչներն արդեն իսկ պատրաստվում էին գեղեցիկների տոնին: Ով ինչպես կարողանում էր՝մեկը բողոքում էր ֆբ-ում, մյուսը նվեր էր փնտրում, իսկ ավելի օրիգինալները մեկ մասով վիճում էին իրենց երկրորդ կեսերի հետ: Գոնե այս մեկ ամսվա ընթացքում մենք պարտավոր ենք այնքան ժպիտ պարգևել մեր կողքի գեղեցիկներին, որ վերջիններս 11 ամիս հանգիստ թողնեն մեզ:
Արմեն Ջիգարխաննյանն էլ աչքիս չի դիմանում բուռն գիշերներին և հոսպիտալացվում է: Բժիշկներն ասում են լավ չի, ընտանիքն ասում է լավ է: Չեմ կարող ասել, թե ովքեր են ստում՝ հիպոկրատի երթման գերինե՞րը, թե՞ Հնազանդ եմ ասողները: Ինչևէ առողջություն Ջիգարխանյանին, որպեզի նա կարողանա..
Օօօ աստվածներ՝ Քիմ Քարդաշյանը մերկ լուսանկար է հրապարակել ու ցնցել է համացանցը: Այ ժողովուրդ ջան այնտեղ ինչ կար, որ չէիք տեսել: Ամեն ինչ, մի քանի տարի առաջվանից համացանցում բացեյբաց կա դրված: Ամբողջ աշխարհն է տեսել, այնպես, որ մի ցնցվեք ու սպասեք ուրիշ մարդկանց մերկ նկարներին:
Մարտի 8-ը մարտի 8 չէր լինի, եթե ՀՍ Կորեան յուրովի չշնորհավորեր ԱՄՆ-ին: Կիմ Չեն Ընը սպառնում է հարվածել ԱՄՆ-ին, եթե վերջինս չդադարեցնի ՀՎ Կորեայի հետ համատեղ զորավարժությունները: Ինձ այս մինի հակամարտությունը շատ է հետաքրքրում: ԱՄՆ-ն, որ պահին համոզված եղավ որ ՀՍ Կորեայում բալիստիկ հրթիռներ չկան կսկսի դեմոկրատիա տարածել այնտեղ:
Էդգար Խաչատրյան