Բացահայտման գելերը...
Տաքսու վարորդ Արման Գալստյանի մասին «լուրջ» բացահայտումներ արեցին ու նենց էին ոգևորվել. որ ես ասեցի ռամիլ սաֆարովին են հայտնաբերել մահացած: Արմանը, որ ֆբ-ում էջ ունենար ոնց էլ լիներ ԵԿՄ-ից նկարներ տեղադրած կլիներ ու էլ ձեր բացահայտման իմաստը կկորեր: Մի հատված կա, որ Արմանին դեմ ա՝ մտածում են, թե իրանց գրատներին վայիսա լինում էդ տղեն: Լավ Աստված Արմանի հետ, բայց Երկրապահի մասին խոսելիս հիշեք, որ դուք ստեղնաշարով հիմա ստատուս եք գրում, որովհետև էդ մարդիկ զենոքվ հայրենիք են ազատագրել:
5 տարեկան երեխան մահացավ վերելակի պատճառով: Ցավակցում եմ ընտանիքին, քանզի կորուստն անդառնալի է: Այս դեպքից հետո պատասխանատու մարմիններն անմիջապես խոսեցին ու ասացին, թե դա մասնավոր տուն է մենք կապ չունենք, բայց երբ բնակելի շենքում է անդառնալի կորուստ լինում, այդ խոսացողները կարծես անէանում են ու ոչ մի ծպտուն չենք լսում:
Անի Զախարյանին էլ ոնց ասեն, ո Նաիրիտցիների կողքը չերևա: Ախպեր էդ մարդիկ իրանց պայքարի ձևը լավ գիտեն: Ով ով Անի ջան դու սուս ու փուս նստի տեղդ էլի: Ի՞նչ ես մարդկանց նյարդերին ազդում: Նաիրիտցիների հարցն էլ շուտափույթ պետք է լուծվի որ անի զախարյանները չփորձեն դիվիդենտներ հավաքել:
Էդգար Խաչատրյան