ՀԷՑ-ն ու ՑԵՑ-ը

 

ՀԵՑ-ը ՑԵՑ-ի նման ընկել ա էս ժողովրդի ջանին ու ուզում ա քրքրի: Մի դեպքում վրիպակ էր, մյուս դեպքում ավելի թանկով են առել, որովհետև էժանի տեղը չգիտեին: Հետո էլ կասեն, Էնյշտեյնի գերեզմանի համար են փող հատկացրել: Աչքիս, որ լավ նայենք մի 17 դրամով լույսի գինը էժանանա՝ Բիբինն էլ մի 17 տարով նստի:
Նորից շարունակվում է մանկատան երեխաներին շահագործելու մասին խոսակցությունները: Չեմ կարծում, որ դադժվար է ապացուցը, եթե իհարկե նման բան կա:

 

Ես ինքս չեմ հավատում այդ վարկածին. սակայն ստուգել այնուամենայնիվ պետք է: Աստված մի արասցե այդպիսի բան լինի, մեղավորները պետք է խիստ պատժվոն: Նաիռա Զուրաբյանը լավ կլինի իր անձնական քննությունը սկսի, թե չէ մի տեսակ անհավատալի է ամեն ինչ:

 

Հանրապետականներն էլ չգիտեն ինչ անեն: Հիմա ասեն վատ է, որ լույսի թանկացումը, բա որ թանկացավ, հետո ոնց պետք է համոզեն մարդկանց, որ դա բնական է: Մի խոսքով ՀՀԿ անդամների վիճակն էլ վիճակ չի:
Երեկ թանկացման դեմ խոսեցին նաև Հայատստանում ապրող ազգային փոքրամասնությունները և սա բնական է, որովհետև այս հարցը վերաբերվում է բոլորին:

 

Էդգար Խաչատրյան