Մի էժանացրեք
Մարդիկ իրենց ներքին խնդիրները լուծելու համար իրենց ներկայացնում են որպես հալածյալներ: Պարտք են ունենում, հայհոյում են ու չկարողանալով դիմագրավել դիմացինին ասում են, մենք ազատամարտիկ ենք, մեզ մեր քաղաքական հայացքների համար են հալածում և այլն: Մի՛ էժանացրեք այն ամենը ինչ արել եք ձեր կյանքի ընթացքում: Միևնույնն է ես բռնությունը չեմ ընդունում, բայց զզվում եմ էժան թատրոնններից:
Արմենչիկն էլ իրա մտածելով պորտատեղադրում էր անում ու ոգեղեն բան էր գրել: Նորից եմ ասում տվել են վաստակավորի կոչում որովհետև ազգիդ մեծ ամսը լսում ու ընդունում ա Արմենչիկին, բայց դե չստացված սարկազմով կամ մտացածին հեգնանքով խոսելն էլ մի բան չի:
Արմենչիկ ջան կոչում են տվել, գոնե էդ կոչմանը հարիր մի հատ ուժեղ տեքստ գրեիր, չէիր կարում գրեիր ուրիշին խնդրեիր:
Երեկ սահմանային լարված իրավիճակը խուճապի էր մատնել մարդկանց, դա բնական է, որովհետև իրենց PR-ի հետևից ընկած որոշ մարդիկ խուճապ էին տարածում մեկ լայքի կամ մեկ քոմենթի համար: ԱԺ-ն ինչով ասես զբաղվում է, բայց այս հարցը չի կարողանում կանոնակարգել: Մի մեխանիզմ մտածեք, որ սահմանայի լարվածության ժամանակ ստահոդ լուրեր տարածողները ինչ-որ ձև սսկվեն: Բարդ բան եմ ասում գիտեմ, բայց դե Դուք էլ ընտրյալներ եք, աշխատեք:
Էդգար Խաչատրյան