Ֆեյսբուքը երեկ և առաջին օրը
Լույսն էլ կթանկանա հույսն էլ կմարի...
Լույսի թանկացման հարցում որոշ ՀՀԿ-ականներ արդեն սկսլ են լղոզել իրենց նախկին խոսքերը: Դե բա մի ձև պետք է արդարացնեն աբսուրդի թատրոնը: 6.93 դրամը կարող ա ձեր համար ոչ մի բանա, որովհետև ամեն մեկդ մի արտադրություն ունեք, ձեզ ինչա եղել ապրանքը կթանկացնեք ու չեք տուժի, բայց ժողովուրդն էլ կրկնակի կսկսի տուժել: Մի խոսքով լույսն էլ թանկանա ժթղովրդի հույսն էլ կմարի:
Վրաստանում իրավիճակը կամաց կամաց հանդարտվում է, բայց ցավալին այն է, որ զոհերի թիվը գնալով ավելանում է: Մենք էլ պետք է դասեր քաղենք Վրաստանում տեղի ունեցածից, որովհետև իրականում մեր մոտ էլ ջրահեռացման ոլորտում շատ խնդիրներ կան ու փոքր ինչ ուժեղ անձրևի ժամանակ, մայրաքաղաքի որոշ փողոցներում գետեր են հայտնվում:
Բաքվում եվրոպական խաղերին մասնակցում են նաև հայերն ու դա էլ ավելի է նիարդայնացնում ազերներին: Մի կողմից էլ լաավա, որ նման խաղերում ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում: Տարին, որ 5 հատ սենց միջոցառում անի ահագին կթեթևանա բյուջեն, որովհետև բացի կազմակերպչական աշխատանքների վրա ծախսված գումարներից, սրանք ահավոր մեծ թվեր են ծախսում կոռուպցիայի վրա: Նավթն էլ անսպառ չի:
Քրք Քրքոյանը մահացել է: նա բիզնեսմենի հիանալի օրինակ է: Նրա բիզնես ունակություններին կնախանձեն շատերը: Չնայած, որ սկսել է շատ համեստ ապրելակերպից և հասել է փառքի բարձունքին, շարունակել է մարդ մնալ ու մարդավայել քայլեր անել:
Էդգար Խաչատրյան