Հանգստանալ է պետք...
Անկախության օրը այս տարի գրեթե աննկատ անցավ: Մի մասը քննարկում էր Արմենչիկի արտիստիզմը, մի մասն աշխատում էր, իսկ մյուս մասն էլ ուղղակի չգիտեր, որ այդ օրը մեր անկախության օրն է: Միայն գուգլ մտնելուց հետո էին զարմացած հարցնում, գուգլում հայկական դրոշի իմաստը:Ի՞նչ ասես մնում է միայն ժպտաս կամ լացես:

 


Սեպտեմբերի 21 ին մարդ էլ ծեծեցին: Ինձ չի հետարքրում ազատամարտիկ էր,թե սովորական քաղաքացի: Հարցերը ծեծ ու ջարդով չի լուծվում, բռնությունն իր հետևից հետքեր է թողնում և նոր բռնություններ է ծնում: Հանգստանալ է պետք բոլորին

 


Սահմանադրության հանրաքվեն էլ կարծես մոտենում է: ԲՀԿ-ն էլ միացավ Այո բառի հոլովմանը: Ոչ-ը դեռ ցայտնոտի մեջ է: Չեն կարողանում որոշել ում ոչ-ն է ավելի ուժեղ: Ժառանգությունում էլ Զարուհին իր Ոչ-ն է առաջ բրդում: Մի խոսքով Սահմանադրությունը շատերի մեջտեղով անցնող կատվի է նմանվել:

 

 

Էդգար Խաչատրյան