Դե հիմա տեսնենք ով է պատրաստ օգնել
Սերոժիկը 7 օրյա պայքարից հետո բարձրացավ երկինք: բարձրացավ, որ այնտեղից հետևի, թե մենք ինչպես ենք պահելու իր կողմից ստեղծած միասնությունը, թե ինչպես ենք մեր աղոթքները շարունակելու: Ոչ մեկս բարոյական իրավունք չունենք ու չենք կարող այդ երեխու արածը գետնով տալ: Նա փոքրիկ լույս է, որի ժպիտը ստիպում է միշտ հիշել իրեն ու իր պայքարը:
Սահամանային իրավիճակը կրկին լարվել է: Ազերական կողմի սադրանքների վրա ԵԱՀԿ-ն ու մնացած կազամակերպություններն աչք են փակում: Գալիս են մշտադիտարկման ու ամեն անգամ իրանց մշտադիտարկումից հետո մենք զոհեր ենք ունենում: Կարելիա ա դրանց մի գիշեր խրամատներում պահել ու թուրքերին չասել, որ ստեղ են(Չնայած որոշ ԶԼՄ-ներ ու որոշ «ռազմաստրատեգներ» կասեն բայց դե): Թող գան մի քիչ զգան իրենց մշտադիտարկման հակառակ կողմը նաև:
Սև Նկարների մասով ավելի մանրամասն կխոսեմ այսօր, բայց պետք է ասեմ, որ շատերը իրենց սխալ պահեցին: Մեկը հասկացավ, մյուսը չհասկացավ նկարների իմաստը ու սկսվեց հավերժական պայքարը ինքնահաստատման հերթական փուլում: Մարդիկ էս տեմպերով Դուք չեք ինքնահաստատվի, ինքնահաստատման համար մեկ կյանքն էլ քիչ կլինի:
Սերոժիկին բոլորը ուզում էին օգնեին ու որդեգրեին: Այդ օգնողների ու որդեգրողների թիվը չեմ հիշում, բայց կարող եմ ասել, որ օգնության սպասող բազմաթիվ աչուկներ կան, փոքրիկ ու գեղեցիկ, նրանք էլ են հիվանդանոցում, նրանց գումար է պետք ,որ ապրեն: Դե հիմա պատրա՞ստ եք օգնել, թե՞ բան էր ասեցիք անցավ գնաց:
Թաթուլն ա գնացել Ամերիկա ապրի: Ուղղակի ինձ հետաքրքիր է հայկական համայնքի հետ է շթվելո՞ւ, թե՞ հրավերը ազեր ախպերներն են ուղարկել:
Էդգար Խաչատրյան