Հարգանքը վեր է ամեն ինչից...
Քաղաքապետարանի աշխատակիցը, իր վարած ավտոմեքենայով հետիոտնին մահացու վրաերթի էր ենթարկել(ցավակցում եմ մահացածի ընտանիքին): Այս թեման ինչպես և կանխատեսվում էր մեծ արձագանք ստացավ: Որոշ մարդիկ փորձեցին պաշտպանել չինովնիկին, բայց այստեղ մի բան հստակ է: Չինովնիկն անպատժելիության զգացումով է մեքենան վարել և եղել է անդառնալին: Մեքենայի դիմացի հատվածի վնասվածքները տեսնելուց հասկանալի է դառնում, որ արագությունը մեծ է եղել ու ոչինչ չի կարող արդարացնել միջին մասշտաբի չինովնիկին, ով չգիտես որտեղից մեծ գումարներ ունի:
ՀՀ-ում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ: Դե սովորականի նման ՀՀԿ-ն գրեթե բոլոր տեղերում հաղթանակ տարավ:
Որոշ քաղաքապետերի ինքնավստահությունը գռեհիկության էր նմանվում ու այդ մարդկանց չէի ցանկա տեսնել որպես քաղաքապետ, բայց ո՛չ իրենք են մեղավոր ո՛չ էլ ՀՀԿ-ն, ընդդիմություն կոչվածն է մեղավոր, որ ոչ մի ձև չմասնակցեց ընտրություններին ու գոնե մի տեղ, որ հաղթանակ տաներ, կտեսնեինք, թե ինչի է ընդունակ կամ ինչ կարող է անել մեր ընդիմությունը, երբ իշխանություն ունենա, թե չէ սենց մենակ տեսական խոսքեր են, խոսքերն էլ աիմաստ հիմնականում:
Ոստիկան ակտիվիստ հայոյախառն ֆեյսբուքյան առօրեան կարծես մոտենում է իր ավարտին: Խաղաղությունն ու հարգանքը դրանք վեհ գաղափարներ են ու պետք է հետևել այդ երկուսին: Իսկ ո՞վ է ասել, որ խաղաղությամբ հաղթանակ չի լինում, կամ հարգանքով, առանց հայհոյանքի հարց չի լուծվում: Հակառակն եմ մտածում հարգանքով ու խաղաղությամբ գրանցված հաղթանակներն ավելի հարատև են:
Ադրբեջանը չորս կողմից հայտնվել է փակուղու առջև: Նա արդեն խնդրում է միջազգային կառույցներին, որ իր նկատմամբ սանկցիաներ չկիրառեն:
Իհարկե, որոշ տեղերում սպառնալիքի նմանվող բառեր է ասում, բայց դրանք միայն արտաքին աշխարհին և սեփական քաղաքացիներին մոլորեցնելու հերթական ձևերն են: Թուրքիան էլ չի կարող օգնել իր փոքրիկ եղբորը, մի կողմից էլ մեկը լինի թուրքերին օգնի:
ՀՍ-ՀՎ ֆիլմը նույնպես քննարկումների տեղիք է տվել: Մարդիկ կարծիք են հայտնում մի բանի մասին, ինչը չեն տեսել, ինչից տեղյակ էլ չեն: Մի տեսակ նմանվում ենք մեր պատգամավորներին: Հայեցակարգերն ու առաջարկվող փոփոխությունները ո՛չ տեսել են ո՛չ կարդացել, բայց հո չեն խոսում Սահմանադրական բարեփոխումների մասին էլ դու սուս:
Էդգար Խաչատրյան