Եվրատեսիլն ու մենք...
Եվրատեսիլ երգի մրցույթում մենք պարտություն կրեցին, այն էլ շատ տհաճ ձևով: Մեր բարեկամ երկրներն անգամ 8 միավոր չտվեցին մեզ, համաձայնենք, որ այդ մրցույթում քաղաքականությունը շատ մեծ դեր ունի, բայց ամեն ինչ այդ հիմքով բացատրելն էլ ճիշտ չի: Պետք է խոստովանենք, որ այս տարի գաղափարը լավն էր, կատարումը՝ կատաստրոֆիկ վատը: Գոհար Գասպարյանին էլ մեկ մեկ հիշացրեք, որ կոնչիտաների հետ սելֆի լինելու համար իջնելը լավ բան չի:

 

Լույսի գնի թանկացման դեմ բողոքում են բոլորը, անգամ Հանրապետականները: Երբանդ Զախարյանի թոշակի տարիքը եկել է ու աչքիս դա է պատճառը, որ նա չի տեսնում կատարվող իրադարձությունները: Պարոն Նախարար հետևողական եղեք, որ լեքսուսների համար հասարակ սպառողները չտուժեն: Վաղն էլ կարող է ինքնաթիռ գնեն, ի՞նչ՝ լույսի գինը 25 դրամով պետք է թանկանա՞: Մութ ժամեր ակցիան հիանալի նախաձեռնություն է: Շաբաթը մեկ, որ բոլորս լույսերն անջատենք նոր կզգան մեր ուժը:
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն էլ էր ինչ-որ ամփոփումներ անում, իրան լսես մենք ամենաամենա երկրում ենք ապրում: Պրն. Նախարարն իր քանդածների մասին չի սիրում խոսել, երևի դրա համար էլ այդ մասերը շրջանցեց: Տեսեք էլ ինչ պատմամշակույթային կենտրոններ կան դրանք էլ քանդեք ու ասեք որ ամեն ինչ լավ ա: Քաղաքաքանդության նախարարի իդեալական թեկնածու է Նարեկ Սարգսյանը ոչ թե քաղաքաշինության:

 

Ռիգայում ավարտվեց Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը: Մի կողմ թողնենք այնտեղի քաղաքական ու ոչ քաղաքական երևույթները և մի հիանալի փաստ արձանագրենք: Բացի Ցեղասպանության և Արցախի հարցերից Հայաստանը միջազգային ասպարեզում և տարածաշրջանում բարձրացնում է իր դերը և ամրապնդում է իր դիրքերը մեկ այլ կոնտեքստում: Այսպիսով՝ հիմա միակ երկիրը ով ԵՄ և ԵՏՄ ի միջև կարող է կապ հաստատել դա Հայաստանն է:

 

Էդգար Խաչատրյան