Կցանկանայի իհարկե ՖԲ-ն երեկը սկսել ուրախ թեմաներով, բայց ցավոք սրտի կորուստները տարվա սկզբից շատ են...


Մեզ լքեց Վահան Հովհաննիսյանը, նրա մահը հայ քաղաքական մտքի համար մեծ կորուստ էր, նա այն եզակի քաղաքական գործիչներից էր, որ հումորը կարողանում էր ճիշտ մատուցել ու խոսքն էլ ազդեցիկ էր: Աստված պահապան Ընկեր Վահանի հոգուն: Նրա խոսքերը դեռ շատ տեղերում կհնչեն:


Ազերական կողմը սադրանքների է դիմում ու տարվա սկզբից մենք զոհեր ունեցանք, այս տարին նրանց համար բարդ է լինելու: Ոչ ոք չի մոռանալու Սուրբ Ծննդյան նախօրեին զոհված մեր տղերքին: Նրանք ընկան, որպեսզի մենք ապրենք: Աստված Պահապան նրանց հոգիներին: Նրանց անունները մենք դեռ շատ կլսենք:


Աշխարհը նույնպես ցնցվեց: Մի սովորական օր ահաբեկիչները մուտք գործեցին Շաղլի երկիծագան ամսագրի խմբագրություն ու 12 հոգու սպանեցին: Շատ եմ խոսել աս դեպքերի մասին: Ես ինքս Շաղլի չեմ, բայց ծաղիկ եմ դրել Ֆրանսիայի դեսպանատան մոտ ու հարգել եմ անմեղ զոհերին: Աստված Պահապան նրանց հոգիներին: Խոսքի ազատությունը քո միջավայրում կարող ես կիրառել, բայց հարևանի դուռը քո խոսքի ազատությունով չպետք է թակես:


Սեյրան Օրանյանը եկեղեցական շոր էր հագել ու շատ շատերը սկսեցին խոսել ու անիմաստ քննադատել: Հասկանում եմ շատերդ հեռացել եք քրիստոնեական հավատքից, բայց մի քիչ մտածող եղեք ու գոնե հասկացեք ում եք քննադատության ենթարկում: Ամեն մարդու չի էլի, որ տեղից ելնելով կարող է քննադատել:


Երեկ էլ Եվրոպացիք դուրս էին եկել երթի, միասնական երթ էլ դրել էին անունը: Ֆրանսիայով էին քայլում ու զոհերին հարգում: Զոհերին հարգելու փոխարեն, նոր զոհեր մի թույլատրեք, թե չէ, որ սենց շարունակի, աչքիս Քադաֆին ու Սադամ Հուսեյենն էլ միանան Ձեր միասնական երթերին ու զոհերի հիշատակ հարգեն:

 

 

Էդգար Խաչատրյան