Անցած օրերին տեղի ունեցածը պատերազմ չէր, սակայն կվերածվեր դրան, եթե ադրբեջանական զինուժը հաջողություն գրանցեր սահմանային մարտերում: Ենթադրում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լուրջ ճնշում կբանեցնեն Ս.Սարգսյանի վրա, որպեսզի նա գնա զիջումների՝ հանուն հակամարտության «շուտափույթ լուծման»:

 

Ենթադրում եմ նաև, որ վերջինս չի գնա դրան, և Ալիևը «ստիպված կլինի» կրկնել ավանտյուրան: Տրամաբանորեն այն պետք է ավելի հզոր լինի, և մեզ ավելի մեծ փորձություն է սպասվում:

 

Բայց դա հենց այն «կրիտիկական սահմանն» է, որից հետո մենք լիակատար իրավունք կունենանք մտնելու Ադրբեջանի տարածք՝ հյուսիս և արևելք ուղղություններով: Բայց եթե մենք կատարենք այդ քայլը, ապա պետք է պատրաստ լինենք դիմագրավելու արևմուտքից գալիք շատ ավելի հզոր ճնշումներին: Այնպես, որ մենք այսօրվանից պետք է պատրաստ լինենք նման սցենարի՝ թե՛ ռազմական և թե՛ քաղաքական ու տնտեսական առումներով:

 

Վախթանգ Սիրադեղյան