Մի անգամ իմաստունին հարց տվեցին
-Երեկ-այսօր-վաղը…
Հարցնողը հիասթափված էր.
-Միայն դա՞:
-Դե ինչ,-ասսաց իմաստունը,-այդ դեպքում լսիր պատմությունը:
Մի Այսօր ցանկացավ դառնալ Միշտ…Երեկն ասաց նրան.

 


-Ես էլ էի դա ցանակնում, երբ Այսօր էի…
-Դու հարցրե՞լ ես Միշտին, թե ինչպես է դա նրա մոտ ստացվում,-հարցուփորձ արեց Այսօրը:
-Հարցրել եմ:
-ԵՎ ի՞նչ:
-Փոփոխվելով,-նրա պատասխանն էր,-Այսօրից դառնալով Վաղը:
-Բայց դա նշանակում է,-մտածում էր Այսօրը,-որ Միշտն ինքն իրեն չի պատկանում: Նա միշտ այլ բանից է բաղկացած: Ստացվում է, որ ինչ-որ բան ստիպում է նրան այդպես վարվել: Բայց ի՞նչը:
Երեկն ենթադրեց.
-Միգուցե՞ Ժամանակը:

 

 


-Իսկ ի՞նչ է Ժամանակը,-հարցրեց Այսօրը,-չէ որ կանք միայն ես ու դու, և նաև Վաղը…
Նա, ով հարցրել էր իմաստունին, այլևս ոչինչ չասաց, սակայն նրանց զրույցին միացավ ուրիշ մարդ' մինչ այդ լռող.
-Բայց իմաստուն մարդ' ստացվում է, որ ժամանակը դա այն է, ինչն անցնում է: Իսկ դա այդպես չէ: Չէ որ այն կարող է երկարել' ասես կանգ առնելով:
Իմաստունը նայեց նրան հետաքրքրասիրությամբ և ժպիտով պատասխանեց.
-Դու ճիշտ ես: Երբեմն այսօրը տևում է հարյուր և հազար տարի…մինչ անցնելը: Երբեմն թվում է, որ երեկը վերադարձել է, և մենք արդեն նրանում ենք ապրում: Վաղվանից մի մաս կա նաև երեկվա մեջ, և այսօրվա, սակայն մենք ոչ հաճախ ենք իմանում դա: Ահա և ստացվում է, որ միայն այդ եռյակը կա:
Ալեքսանդր Բելլից

Քրիստիան Շլոե "Մուտք Երկինք"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան