Ամուն հաճախ էր խոսում տարօրինակ բաներ, որոնք բոլորը չէ, որ հասկանում էին: Այդպես, մի անգամ նա ասաց.
- Ամեն մարդու մեջ ապրում է բազմաթիվ, տարբեր, երբեմն իր համար անսպասելի բաներ:
- Ինչպե՞ս են նրանք համաձայնության գալիս, - հարցրեց լսողներից մեկը:
- Իսկ դու՝ մարդ չե՞ս, - ծիծաղեց իմաստունը: - Հենց քոննիներից էլ հարցրո՛ւ:
Առաջինը իրեն կորցրեց՝ չիմանալով ինչ ասի: Մյուսն ավելի կրթված և խորը, հակադրվեց՝ ուշադրություն չդարձնելով իմացողի պատասխանի վրա:
- Հասկանում եմ, հանդիպում են նաև հակասական մարդիկ: Նրանց որոշումները զարմանալի են և խելացի չեն, դատողությունը մակերեսային է: Բայց... լինում է և այնպես, որ ուղեղը պայքարում է արդարության համար, երբ ուղեղը ուզում է փրկել նրան, ում մեջ բնակվում է, իսկ առաքինությունը չի թույլ տալիս.... Այդ դեպքում նրանք չեն համաձայնվում.... ու ի՞նչ:

 


Եվ հայացքը ուղղեց Ամուի վրա՝ սպասելով պատասխանի.
- Այդ դեպքում...- սկսեց իմաստունը՝ հետաքրքրությամբ նայելով նրան,- այդ ժամանակ էլ պարզվում է, ով է նրանցից պայքարում գլխավորը:
Հարց տվողը իջեցրեց գլուխը և Ամուն հասկացավ, թե ինչու էր նա հարցրել:
Ալեքսանդր Բելլից

Անրի Մատիսս "Օդալիսկան դահիրայով"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան