Ամուին հարցրեցին.
- Ինչպե՞ս վերաբերվել մարդկանց, որպեսզի հիմար չմնալ: Համարե՞լ անծանոթին լավ մարդ, քանի դեռ նա չի ցույց տվել հակառակը: Թե՞ կասկածել ամեն մեկին՝ տալով նրան շանս վերահամոզելու:
- Առաջին դեպքում դու կարող ես կամ հիասթափվել, կամ ոչ, երկրորդ դեպքում՝ կուրախանաս կամ կհամոզվես քո կարծիքում: Բայց մի՛ մոռացիր, որ մարդիկ մեծամասամբ քեզ կվերաբերվեն այնպես, ինչպես դու ես իրենց վերաբերվում: Կասկածելիին չես վստահում, բայց կառավարել նրան հեշտ է՝ թաքցնելով կասկածամտությունը: Վստահելիին խաբել դժվար չէ: Եվ հարկ չկա բոլորին դատել քեզնով, մարդիկ ՝ տարբեր են: Ավելի լավ է լինել ինքդ քեզնով: Չէ՞ որ ուրիշին խաբել կարելի է, ինչպես նաև խաբվել, բայց ինքդ քեզ չես խաբի,- ավարտեց իմաստունը: Երբ շնորհակալություն հայտնելով մարդը գնաց, դիմելով աշակերտներին՝ Ամուն հետաքրքրվեց.
- Ինչպե՞ս կգնահատեք Դուք իմ պատասխանը:
Պատան ընդհանուր կարծիք արտահայտեց, ասելով՝ որ դրանից ավելի լավ հնարավոր չէր ասել: Միայն Կանը լռեց:
Ամուն դա նկատեց:
Այդ ժամանակ իմաստունը հարցրեց.
- Թող ամեն մեկը ասի՝ ինչ է նա մտածում՝ այդ մարդը կհետևի՞ խորհրդին:
- Իհարկե:
- Հակառակ դեպքում ինչո՞ւ նա հարցրեց...
- Կփորձի ամեն դեպքում:
- Չի անի և չի փորձի,- ասաց Կանը:

 


- Ինչո՞ւ ես դու այդպես մտածում, - հետաքրքրվեց Ամուն:
- Ես նրան գիտեմ: Նա մեր հարևանն էր:
- Դու վստա՞հ ես, որ նախատրամադրված չես
- Այո: Մենք ապրել ենք ճակատ առ ճակատ ոչ քիչ տարի: Դա ընդհանրապես հեռու չէ այստեղից: Հիմա նա բոլորին կպատմի՝ ինչպես է զրուցել քեզ հետ, և դու նրան չես ասել ոչ մի այնպիսի բան, ինչը նա չգիտեր:
- Լավ, Կան: Հիմա կասեմ ես: Երբ քեզ մոտ գալիս են խորհուրդ ստանալու համար տարիքով մարդիկ, պետք չէ իմաստուն լինել, որպեսզի հասկանալ, որ նա եկել է ոչ թե խորհրդի ետևից,- ժպտաց Ամուն և շարունակեց: - Բայց նրա այցը կարող է դաս լինել Ձեզ համար: Այդ դեպքում նա իզուր չեկավ: Կասեմ Ձեզ այն, ինչ չասացի նրան: Ահա նա խորհուրդ ստացավ լինել ինքն իրենով, քանի որ ինքդ քեզ չես խաբի: Բայց չի հետևի դրան՝ կարծելով որ խաբում է ինձ: Խոստովանում եմ, այդ ես եմ խաբել նրան:
- Ինչպե՞ս, - արտահայտվեց Կանը:
- Ահա՝ ինչպես: Ամեն դեպքում, մարդիկ միայն խաբվում են և խաբում են իրենք իրենց, հակառակ դեպքում չէին կարողանա ապրել: Նրանք ապրում են այն պատկերացումներով, որպեսզի չզգան իրենց այնքան չնչին այս հսկայական չարակամ աշխարհում: Իմացի՛ր, քո հարևանը, որ մերկացած է, շատ կտանջվի: Այնպես էլ նա հպարտ է և վստահ, որ խելացի է Ամուից: Ինչո՞ւ նրան չթողնել այդ մոլորության մեջ, որ ուրախացնում է իրեն: Չէ՞ որ նա չէր եկել ճշմարտության ետևից:

 

 


Իմաստունը կրկին ժպտաց և ասաց որպես եզրափակում.
- Եվ մենք խաբվեցինք՝ կարծելով, որ եթե խորհուրդ են խնդրում, ուրեմն հարկավոր է: Նայեք բոլորի աչքերին, լսեք բոլորին: Օրինակ՝ կանայք, որպես կանոն հաճախ հարցնում են ոչ թե պատասխանն իմանալու համար, այլ կարեկցությունից: Տղամարդիկ հարցեր են տալիս ինքնահաստատման նպատակով: Միևնույն խորհուրդը երկու տարբեր մարդկանց համար տարբեր է, նույնիսկ եթե նրանց կարգավիճակը նույնն է: Այդ մարդկանց համար այն տարբեր է:
Եվ ոչ երկար դադարից հետո ավելացրեց.
- Իմաստունները նույնպես մարդիկ են: Դրա համար էլ նրանք, ովքեր մտածում են, որ չեն խաբվում, իմաստուններ չեն: Հիշե՛ք այս:
Ալեքսանդր Բելլից

Անրի Մատիսս "Ոսկե Ձկնիկը և ներկապնակները"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան