Փոքրիկ ցայակում՝ կլոր տանիքներով հնագույն կացարանում, որը գտնվում է բլուրի գագաթին, մինչ մեր օրերը ապրում է մեծ ուսուցիչը՝ Նաիրոն: Բլուրի վրա իր թափանցիկ և մաքուր ջրերով ցայտում է գետը: Գետից դեպի ուսուցիչ Նաիրոյի ցայակ տանում է հին և պտտվող աստիճաններ: Ուսուցիչ Նաիրոն, ամեն օր գետից դույլերով ջուր է տանում իր ցայակ այդ աստիճաններով: Տանում է նա ծանր դույլերը կանոնավոր կերպով, առանց շտապելու՝ վախենալով թափել ավել կաթիլները:
Մի անգամ, նայելով թե ինչպես է ուսուցիչ Նաիրոն կանոնավոր, առանց շտապելու կլորավուն աստիճաններով դժվարությամբ բարձացնում ծանր դույլերը դեպի բլուրի գագաթը, երիտասարդ աշակերտը, ով եկել էր ծերունու մոտ իմաստություն սովորելու, քմծիծաղով ասաց.
- Հարգարժա՛ն ուսուցիչ, դուք այնպես կանոնավոր եք շարժվում, կարծես թե դույլերի մեջ ոչ թե ջուր, այլ ոսկի եք տանում:

 


Նաիրոն նայեց հիմար աշակերտին և պատասխանեց.
- Եթե իմ դույլերի մեջ ոչ թե ջուր լիներ, այլ ոսկի, կարճամի՛տ աշակերտ, ես կգցեի իմ շալակից դեռ այնտեղ՝ գետի մոտ, և չէի տանջի ինձ դժվար վերելքը բարձրանալ դեպի բլուր, ոսկին չի հագեցնում ինձ , ինչպես ջուրը և իմ մարմինը չի մաքրում: Իսկ անիմաստ խոսելու փոխարեն, վերցրո՛ւ դու էլ դույլերը, ի՛մ երիտասարդ աշակերտ և ինքդ գնա գետ՝ ջրի ետևից: Քանի որ դու չհասկացար իմ իմաստությունը, սկսի՛ր այն ճանաչել ամենա հասարակից:
Կհասկանա՞ս, կմնաս ինձ մոտ աշակերտ, ոչ՝ կգնաս և հավիտյան կմոռանաս ինձ մոտ բերող ճանապարհը:
Ոչինչ չէր մնում աշակերտին, եթե ոչ վերցնել դույլերը և ուղևորվել գետը:
- Եվ զգո՛ւյշ եղիր,- հետևից բղավեց ուսուցիչ Նաիրոն: - Հիշի՛ր, աստիճանները պտտվող են, իսկ քո դույլերի ջուրը թանկարժեք:
- Այդպես, ուրեմն թանկարժեք,- միայն պատասխան հեգնեց աշակերտը:
Է՜խ, հեշտ չէր բարձրացնել ծանր դույլերը պտտվող աստիճաններով դեպի բլուրի գագաթը: Աշակերտը, ուշադրություն չդարձնելով ուսուցչի զգուշացմանը, անզգույշ էր, դրա համար էլ ավելի շատ ջուր թափեց, քան բարձացրեց վերև:
Ինչ-որ քիչ ջուր ես բերել,- ժպիտով նայեց կիսդատարկ դույլի մեջ Նաիրոն:
- Ինչ արած, հույս ունեմ մինչ վաղը այդ դույլի ջուրը քեզ կբավականացնի: Իսկ հիմա գնա՛ և լվացվի՛ր,- հրամայեց ուսուցիչը: - Մարդու մարմինը միշտ պետք է մաքուր լինի, ինչպես մտքերն ու հոգին: Եվ մի՛ մոռացիր,հիմա՛ր տղա, քեզ համար խմելու ջուր թողնել: Հիշի՛ր մեր երկրում գիշերները շոգ են և տոթ:
Ուսուցչի հրամանով աշակերտը լվացվեց, և դրանից հետո դույլի մեջ մնաց մի բաժակ ջուր:

 


- Թվում էր ջուրն այնքան շատ էր, - վշտացավ աշակերտը: - Բայց ոչինչ, մինչ առավոտ կդիմանամ:
Դժվարությամբ անցավ այդ գիշերը աշակերտի համար: Շոգը շատ էր անհանգստացնում իրեն: Մի քանի անգամ վեր կացավ, որ ջուր խմի, բայց այն այնքա՜ն քիչ էր: Աշակերտն ուզում էր ջուր խնդրեր Նաիրոյից, բայց ուսուցիչը խորը քնած էր, իսկ ինքնուրույն ջուր վերցնել նրա դույլից՝ չհամարձակվեց: Այդպես էլ տանջվեց խեղճը մինչ առավոտ: Հենց որ արևի առաջին ճառագայթները ընկան փոքրիկ ցայակի տանիքի վրա, աշակերտը վերցրեց դույլերը և նետվեց դեպի գետը: Ագահաբար խմում էր ջուրը և նրան թվում էր, թե ավելի համեղ և քաղցր ջուր նա երբևէ չէր խմել: Իսկ հետո մինչ ծայրը լցրեց դույլը ջրով և նորից բարձրացավ դժվար վերելքը դեպի բլուր: Միայն թե այս անգամ էլ աշակերտը զգույշ չէր և կանոնավոր: Ավելի շատ ջուր թափեց, քան բերեց:

 


- Կարծես այս անգամ ավելի քիչ ջուր ես բերել, քան անցյալ անգամ,- ժպիտով ասաց Նաիրոն՝ հանդիպելով իր հիմար աշակերտին:
- Բան չկա,- պատասխանեց աշակերտը:- Հիմա ես այլ դույլեր կվերցնեմ և էլի կգնամ ջրի ետևից: Էլի մի քիչ կբերեմ և ամեն ինչ կարգին կլինի:
Ուսուցիչ Նաիրոն միայն ժպտաց նրան:
Վերցրեց ջրով լի դույլերը և նորից բարձրացավ աստիճաններով: Քանի որ աշակերտը թափել էր ջուրն աստիճանների վրա, դրանք դարձել էին ողորկ, կարծես յուղով քսված լինեին: Օ՜յ, որքան կապտուկներ առաջացրեց այդ օրը աշակերտը, իսկ ջուր այդպես էլ չբերեց: Ստիպված հաջորդ գիշերն էլ տանջվեց անտանելի շոգից:
- Հիմա ես հասկացա, ուսուցի՛չ, թե ինչու եք դուք այդքան զգուշավոր տանում ջրերով դույլը,- առավոտյան ասաց աշակերտը Նաիրոյին: - Եվ, իսկապես, թանկարժեք է նա:
Որպես պատասխան միայն հառաչեց Նաիրոն:

 


- Ո՛չ,- ասաց նա: Ոչինչ էլ դու չհասկացար: Չճանաչեցիր իմ հասարակ իմաստությունը: Եթե հասկանայիր, այստեղ չէիր նստի հիմա, չէիր ասի դատարկ խոսքեր, անիմաստ բառեր: Այլ լուռ կվերցնեիր դույլերը և կգնայիր ջրի ետևից: Օրը կարճ է, իսկ դու դեռ պետք է սովորես կանոնավոր բարձրանալ աստիճաններով բլուրի գլուխը, որպեսզի, աստված չանի, մի կաթիլ չթափես թանկարժեք ջրից: Դու չես կարող սովորել ինձ մոտ: Հիմա՛ր ես դու: Քո դույլերի ջուրը ջուր էլ չէ, այլ խոսքեր են, որ կան քո մեջ: Դու չհասկացա՛ր դա: Շատ խոսքեր ես ասում դու՝ շատ թանկարժեք կաթիլներ ես վատնում:
Թափվում է ողջ ջուրը և տոթը քեզ սարսափելի տանջում է, դա խոսքերի տոթն է: Ամեն բառը՝ կենդանի հեղուկ է քո գիտակցության համար, այդ պատճառով այն պետք է լինի ծանրակշիռ, իմաստուն և մտածված:
Հիմար աշակերտը հավիտյան լքեց Նաիրոյի ցայակը՝ այդպես էլ չճանաչելով նրա մեծ իմաստությունը: Բայց ուսուցիչը շատ շուտ նոր աշակերտ գտավ, ով սովորեց աստիճաններով ջուրը տանել այնպես կանոնավոր, որ դրանով գերազանցեց, նույնիսկ, իր իմաստուն ուսուցչին:
Ավա Արդոյից

Յացեկ Էրկա "Մանհեթենի նոր ժամանակը"

 

 

Օրվա առակը՝ Ջուրը որպես խոսք, խոսքերը ջրին են նման… - 17 հոկտեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան