Մումը իր ճամփորդության ընթացքում հանդիպեց ապագան իմանալ ցանկացող մի տարօրինակ մարդու, ով կիսվեց իր երազանքով, որ ցանկանում է գտնել հսկային: Նա վստահ էր, որ այդպիսի մեծ գլխում պետք է ամեն բան հայտնի լինի:
Մումը լուրջ հարցրեց նրան.
- Իսկ դու չե՞ս վախենում, որ քեզ միանգամից մի քանի հսկաներ կհանդիպեն:
Տարօրինակը չհասկանալով՝ նայեց նրան.
- Բայց դա ավելի լավ է: Մի քանի անգամ:
- Այդ դեպքում, ասա՛ ինձ, հսկաները մարդի՞կ են:
- Դե այո,- վերջապես իրենցից մարդ դուրս բերեցին:
- Լավ: Իսկ քեզ հայտնի՞ է, որ բոլոր մարդիկ տարբեր են:
- Դե, ով դա չգիտի:
- Իսկ եթե նրանք տարբեր են, ապա ստացվում է, որ մտածում են տարբե՞ր:




- Երևի:
- Եվ դրա համար էլ նրանց դժվա՞ր է ինչ-որ հարցում պայմանավորվել:
- Լինում է և այդպես:
- Բայց հսկաները նույնպես այդպիսի մարդիք են: Ինչո՞ւ նրանց երկուսի մոտ չի կարող լինել երեք կարծիք: Ինչպե՞ս դու կարող ես հասկանալ, որն է նրանցից ճիշտ, եթե չունես քո սեփականը: 
Մարդը երկար լռեց՝ փորձելով գիտակցել լսածը: Վերջապես, նա ասաց.
- Նշանակում է, դու կարծում ես, որ հարկավոր է ինչ-որ բան հարցնել միայն այն դեպքում, երբ հսկան միակը՞ կլինի:
Մումը անսպասելիությունից պապանձվեց: Հետո, ինքն իրեն տիրապետեց և արտահայտվեց.
- Բայց դե դու հետո կարող ես գտնել ուրիշին:
- Ամեն դեպքում,- համաձայնեց մարդը:- Այդ դեպքում ի՞նչ անել:
Նա հիասթափված էր՝ իր երազանքը մահացավ:
- Ես լսել եմ,- փորձեց նրան օգնել Մումը,- որ վերջին ժամանակներս հսկաները բավական շատ մանրացել են: Դրա համար էլ նրանց ճանաչել գրեթե անհնար է:




- Բայց ինչո՞ւ,- շշնջաց դժբախտը:
- Որովհետև նրանք բոլորը տղամարդիկ են: Միթե՞ նրանք կարող են գտնել այդքան հսկա կանանց: Դրա համար էլ նրանց սերունդը վերջանում է: 
Մարդը չցանկանալով հանձնվել, ինչպես հուսահատ կառչում են վերջին շյուղին.
- Դու բայց ասացիր, որ նրանց ճանաչել գրեթե անհնար է: Նշանակում է, ամեն դեպքում հնարավոր է: Բայց ինչպե՞ս:
Նա հույսով նայեց իմաստուն մարդու աչքերին: Մումը խորը շունչ քաշեց և պատասխանեց՝ չհեռացնելով հայացքը.
- Դրա համար ամենաանհրաժեշտը հսկա լինելն է: 
Ալեքսանդր Բելլից 

Ուիլյամ Բլեյք "Բեատրիսը և Դանթեն"




Միհրդատ Ռոստոմի Մադաթյան