Ինձ թվում է, որ ծնողներս ծերացել են և կորցրել մտքի պարզությունը:
-Իսկ ինձ թվում է, որ դու սկսել ես նրանց ուրիշ կերպ նայել:
-Ի՞նչ կապ ունի դա: Ինչպես Դու ես ասում. «Ինչը կա, այն կա»:
-Սպասի՛ր, ես հիմա կպատմեմ քեզ ...
Թագավորը սիրահարվել էր Սաբրինային՝ հասարակ մի կնոջ, ում հետ էլ ամուսնացավ:
Մի անգամ թագավորը որսի էր գնացել, երբ պալատ եկավ սուրհանդակը և հայտնեց, որ Սաբրինայի մայրը ծանր հիվանդ է: Եվ, չնայած, որ կարելի էր գլխով պատասխան տալ թագավորական կառքը վերցնելու արգելքը խախտելու համար, Սաբրինան վերցրեց կառքը և գնաց մորը տեսության:
Թագավորը վերադառնալով իմացավ պատահածի մասին:

 

 


-Ահա, թե ինչ է նշանակում աղջկա սերը,- ասաց նա:- Սաբրինան առանց մտածելու պատրաստ է զոհաբերել սեփական կյանքը՝ հիվանդ մորը խնամելու համար: Միթե՞ նա զարմանալի չէ:
Մեկ ուրիշ անգամ Սաբրինան պալատական այգում նստած միրգ էր ուտում, երբ թագավորը մոտեցավ: Սաբրինան բարևեց թագավորին և կծեց զամբյուղում մնացած վերջին դեղձը:
-Տեսքից շատ համով է,- ասաց թագավորը:
-Իսկապես համով է,- համաձայնվեց Սաբրինան և վերջին դեղձը տվեց թագավորին:
-Ինչպե՜ս է նա ինձ սիրում,- հետո պատմում էր թագավորը:-Նա հրաժարվեց դեղձը ուտելու հաճույքից՝ այն ինձ տալով: Նա ուղղակի հրաշք է:

 

 


Անցավ մի քանի տարի, և, ով գիտե՝ ինչու, սերը և կիրքը լքեցին թագավորի սիրտը:
Նստելով իր ամենամոտ ընկերոջ մոտ նա ասաց.
-Նա այդպես էլ չսովորեց իրեն արքայավայել պահել: Միթե՞ նա չխախտեց իմ արգելքը՝ վերցնելով կառքը: Դա դեռ ամբողջը չէ: Հիշում եմ. մի անգամ էլ ինձ կծած դեղձ տվեց:
-Իրականությունը միշտ անփոփոխ է: Ինչը Կա, այն կա: Սակայն, ինչպես այս հեքիաթում, մարդը կարող է իրականությունը տարբեր կերպ մեկնաբանել:
Զգո՛ւյշ եղիր զգացողություններիդ հետ, ասաց իմաստունը:
ԵԹԵ ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՍՆՈՒՄ ԵՍ,
ԿԱՏԱՐՅԱԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԱՅՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ,
ՈՐԸ ՔԵԶ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐՆ Է….
ՄԻ՛ ՀԱՎԱՏԱ ԱՉՔԵՐԻԴ.
Խորխե Բուկայից

Էդվարդ Մունկ "Գարուն"

 

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան