Մի անգամ մի խումբ մարդիկ դիտմամբ սկսում են քննադատել մի իմաստուն մարդու, երբ վերջինս անցնելիս է լինում իրենց թաղամասով: Այդ իմաստուն մարդը լսում է, թե ինչ են խոսում իր մասին, բայց փոխարենը ժպտում է նրանց ու երկար տարիների կյանք մաղթում: Մի անցորդ, ով ներկա է դառնում այդ ամենին, մոտենում է իմաստունին ու հարցնում.
- Դուք ժպտացիք և երկար տարիների կյանք մաղթեցիք այդ մարդկանց, բայց մի՞թե Ձեզ չզայրացրեցին նրանց խոսքերը:
Տղամարդու այդ հարցին իմաստունը պատասխանում է.
- Երբ ես խանութ եմ գնում, ես կարող եմ ծախսել այնքան գումար, որքան ունեմ դրամապանակումս: Նույնն էլ մարդկանց հետ շփման ժամանակ՝ ես կարող եմ նրանց տալ միայն այն, ինչով լցված է իմ հոգին:
Նանե Արզումանյան