- Վերադառնանք իննսունինը ակումբի թեմային:
- Այո՞:
- Ինձ թվում է, ես հասկացա թագավորի և ծառայի մասին առակը: Եվ ամենավատն այն է, որ հենց իմ մասին է: Ճիշտն ասած, երբ որ իմ հորիզոնում չկան լուրջ խնդիրներ, ես սկսում եմ ամեն ինչում սխալներ փնտրել, ինչն ինձ շրջապատում է: Ես հիմա սա ասում եմ և սարսափ զգում, բայց դա ինձանից ուժեղ է: 
- Հասարակության կարծիքով, որտեղ մենք ապրում ենք, քո դիրքորոշումը լիովին կանխատեսելի է:
- Ինչո՞ւ ես դու այդպես կարծում:
- Որովհետև պոստինդուստրիալ հասարակության գաղափարախոսությունը հիմնված է տիրելու, այլ ոչ թե լինելու վրա, ինչպես կասեր Էրիխ Ֆրոմը: Եվ որպեսզի համոզեին մեզ, որ դա ճիշտ է, մեր գիտակցություն մի աքսիոմա կմտցնեին, որը մենք մեխանիկորեն կներկայացնեինք, երբ չէր հաջողվի ինքներս մեզ վերահսկել: Այդ միտքը միաժամանակ համարվում է և՛ ստիմուլ, և՛ թակարդ:




- Ո՞ր միտքը:
- Ահա՝ որը՝

ԼԻԱՐԺԵՔ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԻՆՁ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԱՅՆ, ԻՆՉ ԵՍ ՉՈՒՆԵՄ:

Խոսքը գնում է ոչ մեքենայի, տան, լավ աշխատավարձի կամ կյանքի ուղեկցի մասին: Այն, ինչ ես չունեմ, դա այն է, ինչ ես չունեմ, ուրիշ անհնար ոչինչ:
Այլ խոսքերով ասված, եթե ես ստանամ այն, ինչ, ես չունեմ, դա ինձ չի երջանկացնի, քանի որ այն (մեքենան, տունը, հարսնացուն և այլն) միանգամից կդադարեն լինել այն, ինչը ես չունեմ:
- Բայց դա արատավոր շրջան է:
- Այո, միայն եթե դու չես կարող փոխել աքսիոման:
- Իսկ կարելի՞ է:




- Բոլոր ցուցումներն ու օրենքները, որոնք վերբերում են դաստիարակությանը, կարող են վերանայվել, որպեսզի հաստատենք կամ փոխենք դրանք: Դրա համար անհրաժեշտ է վճարել հիմնական արժեքների փոփոխությամբ, այնպես, ինչպես նրանք կապված են սահմանված կյանքի կացությանը: Եվ մենք կործանվում ենք, չենք հասկանում՝ բանն ինչում է, մինչ չենք ստեղծում նոր կացություն: Բայց այդ փուլում մեզ մրցանակ է սպասվում՝ մենք սկսում ենք գնահատել այն, ինչ ունենք, և հնարավորություն ենք ստանում օգտվել նրանից մեր էությանը համապատասխան: 
Ասում են, որ Դիոգենեսը ցնցոտիներով քայլում էր Աթենքի փողոցներով և քնում էր՝ որտեղ պատահի:
Ասում են, որ մի անգամ առավոտյան, երբ կիսաքնած Դիոգենեսը դեռևս նստած էր դռան առջև, որի մոտ նա անցկացրել էր գիշերը, մոտ եկավ մի հարուստ հողատեր: 




- Բարի առավոտ,- ասաց պարոնը:
- Բարի առավոտ,- պատասխանեց Դիոգենեսը:
- Ես հաջող շաբաթ եմ ունեցել, դրա համար ուզում եմ քեզ տալ մի մետաղադրամներով լի քսակ:
Դիոգենեսը նայեց նրան լուռ, առանց շարժվելու: 
- Վերցրո՛ւ: Սա արդար փող է: Դրանք ինձ են պատկանում, և ես քեզ եմ տալիս՝ իմանալով, որ այն քեզ պետք է: 
- Դու էլի՞ ունես,- հարցրեց Դիոգենեսը:
- Իհարկե,- պատասխանեց հարուստը: Եվ ավելացրեց՝ շատ- շատ: 
- Իսկ դու չե՞ս ուզում էլ ավելի ունենալ:
- Այո, իհարկե, ես կուզենայի:
- Ահա, վերցրո՛ւ մետաղադրամները, դրանք քեզ ավելի շատ են պետք, քան ինձ:




Որոշները պատմում են մեկ այլ տարբերակ նրանց դիալոգի շարունակության՝ ‹‹Բայց քեզ նույնպես հարկավոր է կերակուր, իսկ դրա համար անհրաժեշտ է փող››:
- Ես արդեն մեկ մետաղադրամ ունեմ,- և Դիոգենեսը ցույց տվեց նրան,- ինձ համար հերիք է, որպեսզի գնեմ մի քիչ ցորեն այսօր առավոտյան և հնարավոր է ՝ մի քանի նարինջ:
- Դու իրավացի ես: Բայց դեռևս վաղն է լինելու, վաղը չէ մյուս օրը և հետո: Որտեղի՞ց ես դու ուտելիքի համար փող գտնելու: 
- Եթե դու ինձ կերաշխավորես՝ չվախենալով սխալվել, որ ես կապրեմ մինչ վաղը, ես կվերցնեմ քո փողերը…
Խորխե Բուկայից

Էդվարդ Մունկ "Երիտասարդ կինը հորանջում է"





Միհրդատ Ռոստոմի Մադաթյան