Մի մարդ ծառ տնկեց ճամփեզրին:
Ծառը ճանապարների խաչմերուկում էր, ու շատ անցորդներ էին անցնում նրա մոտով, հանգրվանում նրա հովանու տակ…. Փորձում քաղել ծառի պտուղը….
Ծառն աճեց, մեծացավ, ու սկսեց նազել. Իր նազանքով գրավել անցորդներին: Ու քանի որ խաչմերուկում էր, նրա տակ շատերն ապաստանեցին. Թե հեռավորարևելյան շեղաչք ազգեր, թե կիսասևամորթ արաբ բերբերներ, թե եվրոպացի կանացիակերպ արուներ, թե պարսիկներ, թե… ամեն ոք, ով անցավ այդ խաչմերուկով, հանեց պիջակը, կախեց այդ ծառից ու… քաղեց նրա պտուղը…
Եղան անհատներ, որ ուտելով ծառի պտուղը՝ չզլացան նաև միզել նրա տակ՝ չզլացան բնական պետքերը հոգալ նրա սաղարթների տակ:
Իսկ ծառը գոհ ու բավարարված էր: Ծառին դուր էր գալիս նման ուշադրություն, իսկ այն, որ վերջում պղծում էին իրեն՝ նա մխիթարվում էր՝ պարարտացվում է հողը…
Ու ծառը որդնեց: Նրա առատ սաղարթների, նրա հղկված ու խնամված կեղևի տակ որդ հայտնվեց: Ծառը անդարձ հիվանդ էր:
Նրան փորձեց փրկել մի պատահական անցորդ, ով հոգնած, փորձեց հանգիստ գտնել ծառի առատ սաղարթների տակ ու գլուխը կախեց նրա հովին:
Բայց անցորդը շուտ տեսավ գարշահոտությունը, որ փչում էր ծառի արմատից, որդը, որ թափվում էր նրաք սաղարթներից: Բայց անցորդը չհուսահատվեց:
Նա պարսպապատեց ծառը, որ նրան հետ պահի ամեն մի պատահական անցորդից, նա փորձեց խնամել նեխող ու որդնած ծառը…
Բայց ծառը դա չուզեց, ծառը սովոր էր, որ իրեն կվերաբերվեն այնպես, ինչպես անցյալում. Կհանգստանան իր հովանու տակ, կքաղեն պտուղը, կգնան. Թեկուզ՝ պղծելու գնով…
Ու ծառը չընդունեց իր խնամողին. Նա փախավ, փախավ՝ որոնելով հարբած ու կույր այն անցորդին, ով ստվեր էր որոնում ու ծածուկ տեղ՝ միզելու համար…
Վահե Լոռենց