- Ո՞ւր ես գնում,- հարցրեց ճամփորդը՝ հանդիպելով ժանտախտին։
- Գնում եմ Բաղդադ։ Այնտեղ պիտի կոտորեմ հինգ հազար մարդու։
Մի քանի օր անց ճամփորդը նորից հանդիպեց ժանտախտին։
- Դու ասացիր, թե կոտորելու ես հինգ հազար մարդու, բայց սպանեցիր հիսուն հազարի,- կշտամբեց նա։
- Ոչ,- առարկեց ժանտախտը,- ես սպանեցի միայն հինգ հազարին, մնացածները մեռան վախից։
Հովիկ Չարխչյան