Մի անգամ երեք եղբայրներ տեսնում են երջանկությանը, որը նստած էր խորը փոսում:


Եղբայրներից մեկը մոտենում է փոսին և խնդրում երջանկությունից շատ փող: Երջանկությունը տալիս է նրան իր ուզածը և նա հեռանում է երջանիկ:


Մյուս եղբայրը գեղեցիկ կին է խնդրում: Ստանալով իր ուզածը սա նույնպես հեռանում է՝ երջանկությունից գլուխը կորցրած:


Երրորդ եղբայրն է կռանում փոսի վրա.
- Ի՞նչ ես ուզում, – հարցնում է նրան երջանկությունը:
- Իսկ դու ի՞նչ ես ուզում, – հարցնում է տղան:
- Դուրս հանիր ինձ այստեղից, – խնդրում է երջանկությունը: Տղան երկարեցնում է ձեռքը և օգնում երջանկությանը դուրս գալ փոսից: Դրանից հետո տղան շրջվում է և լուռ հեռանում: Իսկ երջանկությունը գնում է նրա ետևից:

 

 

 
Վրեժ Հովսեփյան