Վայ ՕԵԿ ՕԵԿ էս ինչ արագությամբ ես դու կազմալուծվում: Ընդդիմությունը վրեդ լավ չեկավ: Այսպես, որ շարունակվի,ամենայն հավանականությամբ ի դեմս Հեղինե Բիշարյանի կուսակցությունում կմնան երկու հոգի՝ երկորդի անունը չեմ տա:
Երեկ վերջին զանգ էր ու ճանապարհային ոստիկանության այդքան հորդորներից հետո, քաղաքում գտնվեցին պապաներ, որոնք իրենց բալիկներին չզրկեցին այդ օրը մեքենա վարելու հաճույքից(նրանց փոխարեն դա արեցին #պետավտոտեսուչներy), իսկ այդ երեխաները ամենայն հավանականությամբ չունենալով վարորդական վկայականներ ու համակարգչի խաղերի դեմից նոր դուրս եկած՝ քաղաքը դարձրել էին GTA խաղի պալիգոն:
Դե հիմա մարդ էր մի երկու բաժակ(ուղղակի շատ մեծ բաժակ) բարլուսին խմել էր ու եկել էր ԱԺ, բա՞ արժեր այդքան տարածել ու խոսել: Չեմ հասկանում ԱԺ-ում էլ ի՞նչ կարան անեն, աչքիս պատգմավորների մեծ մասը իրար մեջ գռազ են եկել, թե՞ ով կարա այնպիսի բան անի, որ ՖԲ-ն մենակ իրենց մասին խոսի:
«Աստղային Պատրեզմները» առանց աստղերի (իմ համար ո՛չ առաջինը ո՛չ երկրորդը աստղ չեն) շարունակվում է: Դե իրանք իրար ոնց կարացան վիրավորեցին, հիմա հերթը նրանց ծանոթ-բարեկամներին է, նրանք էլ մարդա մի մի հատ ստատուս ձոնում են միմյանց: Կեցցե՛ք:
Էդգար Խաչատրյան