Ամեն ինչ անսպասելի է:
Անի Զախարյանը երեկ ամեն ինչ բացահայտեց: Փաստորեն Անին մեկուկես ամիս առաջ ծրագրավորել էր Ուորլիքին , որ վերջինս անի իր հայտարարությունը: Անին նշեց, որ նա ևս նշել է տարածքները ետ տալու մասին ու ինքը հիմա շատ երջանիկ է, որ իր խոսքին հետևում են: Բա չէ՞ դուք մտածում էիք ԱՄՆ-ն այդքան ուղեղ ունի, որ տենց հայտարարություն անի, Անինա ԱՄՆ-ի ուղեղը Անին:
Ուոլիքի հայտարարությունը, սակայն ոչինչ չփոխեց, այս կետերը մի քանի տարի է ինչ շրջանառվում են, բայց թե ինչո՞ւ մեր շումենը որոշեց այս օրերին այդ հայտարարությունը, անել առաջին հայացքից պարզ չէ, սակայն մի քիչ որ մտածում ես պարզ է դառնում, որ Ադրբեջանը վերջերս սկսել էր դժգոհել Ուորլիքից, իսկ Ուորլիքը սեփական կաշին փրկելու համար կրկնեց այն ինչ գիտեին բոլորը:
Երեկ՝ մայիսի 8-ն էր, Երկրապահի օրը: Յուրաքանչյուր հայ երկրապահ է, հայը միշտ պատրաստ է կանգնել իր հողի պաշտպանությանը: Շնորհավորում եմ երկրապահ ընկերներիս ու ցանկանում եմ, որ միշտ խաղաղություն լինի, չնայած վստահ եմ, որ հայը պատերազմ չի ցանկանում, սակայն միշտ պատրաստ է իր հայրենիքը պաշտպանել:
Էդգար Խաչատրյան