Երեկ Պարույր Հայրիկյանի պահանջներին էին կրկին ներկայացվում: Նա պահանջում է 42.000.000 դրամ վնասի փոխհատուցում: Բա արձակուրդերն են սկսվել, պետք է հանգստանալ՝ հազիվ էլ էս տարի այդ 42.000.000-ը հերիք անի: Հա, եթե հնարավոր է մի հատ էլ ինքնաթիռ տվեք էլի, մարդը չի կարա ընդանուր ինքնաթիռներով գնա գա այդքան, մտածեք սիմվոլների մասին:
Երեկ եկել էին մշտադիտարկող համանախագահները: Կրկին մշտադիտարկում են, այսկողմ այնկողմ են գնում, լուրջ դեմքերով հանդիպումներ են ունենում, բայց վերջնական ոչինչ չեն ասում: Մշտադիտարկման արդյունքների մասին մենք կիմանանք Ուորլիքի թվիթերյան էջից, այս մշտադիտարկումները նրա համար են, որ Ուորլիքը թվիթի նյութ ունենա:
Ինգա ու Անուշ Արշակյանները երեկ հարցազրույց տվեցին, մարդկանցից ներողություն խնդրեցին, բայց պարզ դարձավ, որ Սաֆարյան Ստյոպային չեն ներել: Լավ չի էլի մի մորուքավորի պատճառով իրարից նեղանում ենք: Բարիշեք անցնի գնա:
Նախախորհրդարանը հանրահավաք էր անցկացնում: Այս հանրահավքաի մասին գիտեին միայն Նախախորհրդարանի մասնակիցները ու միայն իրենք: Մարդիկ հավաքվեցին (շուտվանից իրար չէին տեսել) մի երկու բերան խոսացին, կարոտներն առան, այդ ամենը համեմեցին մի քանի քաղաքական մեկնաբանություններով (բոլորի բեսեդկեքում էլ այդ մեկնաբանությունները լինեում են) ու գնացին տներով: Մարդիկ սենց պետք է հանրահավաք անեն, հանգիստ, խաղաղ:
Էդգար Խաչատրյան