Երեկ Մհեր Սեդրակյանը բարկացել էր, որ իրեն ածականով են դիմում: Իհարկե ածականով կարելի է դիմել այն մարդուն, ով այդ ածականից չի խուսափում, բայց ես ուզում եմ, որ Հայաստանում լրագրողությունը բարձր մակարդակի հասնի ու լրագրողական էթիկա ձևավորվի: Լավ կլինի, որ լրատվականները մարդկանց դիմեն անուն ազգանունով: Իմ կարծիքով լրագրողական գրագետ խոսքն է լրագրողին դարձնում ճանաչելի ու սիրված:
Ջահանգիրյանն էլ էր խոսում, ու մի հին ասածվածք հիշեց խոսքի ժամանակ, կույս մնալու և հաճույք ստանալու մասին: Շուտվանից ԱԺ բառապաշարների ու կուրյոզների գիրքը չէր լրացվել և ահա պրն. Ջահանգիրյանը շտապեց ու մարդիկ նոր թեմա ունեցան խոսելու համար, որ ասում եմ ԱԺ-ը նիստերը ամենահետաքրքիր ռեալիտիներն են, չեք հավատում:
Ստյոպա Սաֆարյանը երեկ «պատերազմ» սկսեց Արշակյան քույրերի դեմ: Չեմ կարող ասել այս պատերազմական գործողությունները շարունակական կլինե՞ն, թե ոչ, բայց իմ կարծիքով ուրիշի ընտանիքի համար մեր ընտանիքում պետք է կռիվ չլինի: Հիմա կոնչիտան հաղթել ուրախանում է, իսկ մերոնք իրար հետ են կռվում, ժողովուրդ վերջ, Ավստրիան ու Գերմանիան արդեն Կոնչիտայի անվան վրա փող են աշխատում՝ «Կոնչիտա» անունով երշիկ են սկսել ծախել, երշի են ուտում, իսկ մենք՝ իրար:
Թուրքիայում հանքավայրի փլուզման հետևանքով բազմաթիվ մարդիկ զոհվեցին ու զոհերի թիվը դեռ շատանում է: Աշխատող մարդիկ էին, որոնք 2 կմ խորության տակ դաժան աշխատանքով իրենց ընտանիքներն էին պահում ու ստացվեց այնպես, որ նրանք այդ օրը տուն չեն վերադառնա:
Էդգար Խաչատրյան