Երեկ նորից նայեցի Պասկևիչյանի ֆիլմը և վերջնականապես հասկացա, որ Մարտի 1-ը չի բացահայտվի մինչև իշխանության չգա մի ուժ, որը այդ իրադարձություններին չի մասնակցել ոչ մի կողմից: Մինչ այդ երկու կողմերն էլ մեղավորությունը բարդելու են իրար վրա, երբ իրականում երկու կողմն էլ մեղավոր են: Արանքում ուղղակի 10 մարդ զոհվեց, հանուն ինչի՞:
Իսկ մինչև մենք ներսում իրար միս ենք ուտում, Արցախի շուրջ գնում են պրոցեսներ, որոնց մասին մեզ չեն տեղեկացնում, բայց որոնք շատ անհանգստացնող են: Դուք պատրաստվեք խաղաղության, ես գնամ կրակել սովորեմ...