Աստված պահապան...
Միկոյանի արձանի տեղադրմանը ես դեմ չեմ, բայց կողմ էլ չեմ: Երեկ ֆբ-ում մարդիկ երկու մասի էին բաժանվել մի մասը դեմ էր Միկոյանի արձանի տեղադրմանը, մյուս մասը՝ կողմ: Միկոյան այն կերպարն է, որ ինքնին լեգենդ է ու աշխարհում շատերը հային ճանաչում են նրա անունով, բայց մյուս կողմից էլ ուրիշ հայորդիներ կան, որ նրաց արձանը կարելի է տեղադրել:


Երեկ ՀՀ վարչապետը Գիշերօթիկ դպրոց էր գնացել, ՄԻՊ-ի բացահայտումների հետքերով, երեխաները պետք է ապահովված լինեն ու կարևոր չի, թե նրանք սոցիալական ինչ կարգավիճակում են ու բռնությունը երեխայի նկատմամբ ամենաստոր քայլն է, հույս ունեմ վարչապետի այցից հետո ամեն ինչ կկարգավորվի:


Ուկրաինայի եղբայրական ժողովուրդը այսօր մի քանի ստահակների պատճառով օրհասական իրավիճակում է: Մայդանի ջատագովները ո՞ւր են, իրանց եղբայ Տուրչինովը, նույն Ավակովը հիմա կրակում են մարդկանց վրա, ըստ որոշ աղբյուրների 40-ից ավելի զոհ կա: Եվրոպա ձայն հանի՝ր քո մարդիկ են կրակում: Ռուսաստան քո մարդկանց վրա են կրակում, թե բոլորդ արդեն թքած ունեք: ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է վերանան, որ աշխարհը հանգստանա:


ՕԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ՕԵԿ-ը դեռ ընդդիմություն է ու շատ լուրջ է տրամադրվել այդ դերին, հա մեկ մեկ խորհրդարանում իրեն կպահի կոճակագետի նմա,որ աղբերությանը ՝ Գալուստ Սահակյանին չքաշի, բայց խոսելուց պետքա ընդդիմադիր են խոսելու:

 

 


Էդգար Խաչատրյան