Սևակը պետք էր հայ ժողովրդին և նա եկավ ժողովրդի կամքով, ժողովրդի համար…Նրա պոետական միտքը սկիզբ է առել մտածողության մեր բիբլիական ակունքներից և անկասելի ընթացքով սլացել է և կսլանա դեպի ապագա, քանի որ նրա ստեղծագործությունները լույսի առաքելություն ունեն…
Պարույր Սևակի պոեզիան ու ապրած կյանքը հայ ազգի ինքնաբացահայտման ամենավառ դրսևորումներից մեկն է: Այրվել ինչպես կայծակից, որ ոչ մի կաթիլ քրտինք, ոչ մի բուռ մոխիր չմնա, որ մնա միայն տաղանդը, բյուրեղացած հոգին, նվաճված ճշմարտությունը: Նա գերադասում էր դեպի ճշմարտություն տանող ճանապարհը, որի լույսը իր շլացուցիչ հզորությամբ հաճախ էր երևում նրան և ոգևորում' հայոց պատմության, իր ժողովրդի, իր ազգի վեհությամբ ու հարատևությամբ…

 


Նա ուներ ասելիք և նրա այդ ասելիքը նրա հոգու, հույզերի, սրտի պահանջն էր…
Սիրում էր, բայց նաև գիտեր սիրվել ու սիրված էր: Սիրված, ճանաչված լինելով հանդերձ նա մեծամիտ չի եղել, որովհետև մեծ էր, մեծություն էր, տաղանդ էր…Փառասեր չի եղել, որովհետև ինքը իրոք Աստվածատուր էր…
Շնորհավոր ծնունդդ Սևակ, շնորհավոր քո ժողովրդին…Դու անմահ ես և միշտ կմնաս մեր բոլորիս սրտերում…

 

Ռոբերտ Մելքոնյան