Չէ’, փաստորեն առնետազգին վերազգային մի սեգմենտ է, այն կա բոլոր երկրներում…Հիմա էլ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցության անդամները' հատկապես միջին և բարձր պաշտոնյաները, պատգամավորները արագությամբ թռնում են << բարիկադի>> մյուս կողմը:
Ինչ սպրինտեր, ինչ համաշխարհային ռեկորդ?...Սրանք գերազանցել են և գերազանցելու են բոլոր ռեկորդներն ու ցուցանիշները…

 


Ցավը գիտեք որն է, որ սրանց նմանները բոլոր իշխանությունների օրոք կենսունակ են, սիրելի, մերձավոր շըրջանակ, օգտվում են ամեն ինչից, ցույց տալիս որ ամենահավատարիմն են, բայց խորտակվող նավը լքում են առաջինը: Բայց իհարկե թալանած, գռփած, պորտից-պորտ ապահովված…

 


Իսկ հավատարիմները?...Իսկ ազնիվները?...Ոչ առնետազգիները, այլ մարդիկ' սովորական ազնիվ մարդիկ?...Նրանք միշտ գրեթե չեն նկատվում, նրանք չկան տեսադաշտում…Նրանք սևագործ աշխատավորներն են, բեռն իրենց ուսերին քարշ տվողները…Նրանք նաև այդ << շուստրիների>>, այդ առնետների <<մուտիլովկաների >>, խառնակչությունների, ճնշումների թիրախը, զոհն են են եղել ու կմնան…Կմնան անտեսված ու ոչ մերձավոր, բայց խիստ անհրաժեշտ…

 


Դե նրանք ազնիվ են, հավատարիմ են, այսինքն' հարիֆ են ըստ իրենց…Գուցե և այդպես է, եթե առնետազգիների նմաններն են կենսունակ և սիրված բոլոր իշխանությունների օրոք…

 

 

Ռոբերտ Մելքոնյան