Ճիշտ են ասում, հեղափոխությունը միշտ էլ ճգնաժամ է, ինչ էլ ուզում եք անունը դրեք, ինչ պատճառներ ուզում եք բերեք…Ու ամեն ճգնաժամի համար գին կա վճարելու անկախ ամեն ինչից: Հեղափոխություններից տուժում են բոլորը' թե’ իշխանությունները, թե’ ժողովուրդը: Իսկ ցավալին այն է, որ նման հեղափոխությունները հաճախակի տանում են նաև դեպի պերմանենտ հեղափոխության շրջապտույտը:
Եվ այսպես, Ուկրաինայում սկսեց ջարդերի, ավերածությունների, պատիժների, պատմությունը, թշնամիներին, արձաննները նսեմացնելու, ծաղրելու, ոչնչացնելու շրջանը: Կա քաղաքացիական պատերազմի վտանգ… Կրկին ֆրանսիական, ռուսական և մյուս հեղափոխությունների դասական քայլերը, նույն սխալները…Շուտով, շատ շուտով կսկսեն խժդժությունները, գզվռտոցը հենց այդ նոր ուժերի, նրանց առաջնորդների միջև…Հիշեք ինչ արեցին Միրաբոն, Ռոբեսպիերը, Դանտոնը, Լենինը, իր գործընկեր բոլշևիկները և ինչ կատարվեց նաև հենց իրենց հետ…
Այնպես որ, սովորաբար պատմությունը կրկնվում է: Կապրենք, կտեսնենք…
Ռոբերտ Մելքոնյան