Զարմանալի է, որ Ռուսաստանը ուշացումով հասկացավ Արևմտյան գործընկերության գլխավոր նպատակը: Իսկ գլխավոր նպատակը ԵՄ արևելյան հարևան երկրներին Եվրոպական Միությանն առավել մոտեցնելն էր: Ռուսաստանը պետք է իր աշխարհաքաղաքական խնդիրներին սպառնացող վտանգը զգար այն ժամանակ, երբ Ուկրաինան նախաստորագրեց այդ փաստաթուղթը: Գուցե լուրջ չէին վերաբերում այդ խնդրին?...

 

Սակայն, Հայաստանին հիշելը, այդ կերպ մյուսներին հասկացնելը և հետագա գործընթացները նման էին ձեռքերը փրփուրներին գցելուն, ցայտնոտային մի իրավճակի…Իսկ ներկա քայլերը և իրավիճակը նման է երկուստեք ցուգցվանգի՝ թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի համար…Չնայած Արևմուտքի մի փոքր դիրքային առավելությանը, նա էլ տուժեց իր ժլատության, ոչ ճիշտ քաղաքականության ավելորդ ինքնավստահության և Արևմտյան գործընկերության մեջ մտնող երկրներին անվտանգության երաշխիքներ չտալու պատճառով:

 


Հիմա խնդիրն այն է, թե ինչպես կընթանան գործընթացները, ինչ դիրքորոշում կունենան Արևելյան Ուկրաինան և Ղրիմը: Բայց հավանաբար փետրվարի 23-ից՝ օլիմպիադայի փակումից հետո, Ռուսաստանին այլևս չի բավարարի դիտորդի կարգավիճակը: Եթե Ուկրաինան մասնատվի, ապա Արևմուտքը մասնակիորեն կհասնի իր նպատակին՝ ծովահրեշի նման շոշափուկներով ՙՙ կգրկի ՚՚Ռուսաստանին հարավից: Նրանք փաստորեն արդեն կունենան լուրջ պլացդարմ Սիբիրյան արջին խեղդելու կամ լիովին թուլացնելու համար:

 


Ինչ կշահի Ուկրաինան դրանից?... Տնտեսական քայքայում, պետության հնարավոր մասնատում, քաղաքական, տնտեսական ճգնաժամ, կրկնակի օգտագործվածի կարգավիճակ, զարգացման առայժմ մշուշոտ հեռանկար…Գուցե ժամանակ էր պետք շահել?...Չգիտեմ, ուղղակի Ուկրաինայի իշխանությունների քայլերը հիշեցրին Դաունի համախտանիշով տառապող հիվադի գործողություններ…
Գնդակը հիմա Ռուսատանի դաշտում է և նա գրեթե մտորելու ժամանակ չունի, այլապես հաջորդն ինքն է…

 

 

 

Ռոբերտ Մելքոնյան