Հոգին կարդալու, վերծանելու համար բավական է նայել մարդու դեմքին, աչքերին… Ոչ մի դիմագիծ, արտահայտություն հատկապես արվեստագետին չի խաբի: Կեղծիքը, այլ բնորոշիչ գծեր նույնքան թափանցիկ է երևում այնտեղ, որքան անկեղծությունը, որոշ դեպքերում մարդկային դրական այլ արժանիքները…
Իսկ ինչ եք զգում, երբ նայում եք հաստավիզ, ճարպակալած, բութ դեմքերով, կեղծիքի ու շվայտության, լկտիության մեջ թաղաված շատ-շատերին…
Կարծես ես պատկերացնում արդեն…
Սակայն, հետաքրքիր է նրանք ինչ են զգում ամեն օր իրենց այդ << հիասքանչ ու բարետես>> դիմագծերը հայելու մեջ տեսնելիս…
Հիացմունք?...Ամոթ?...Սարսափ?...
Հետաքրքիր է երբևիցե մտածում են Ահեղ Դատաստանի մասին, թե ոչ?...Կասկածում եմ…
Ռոբերտ Մելքոնյան