Երբ խաշանոցի, խորովածանոցի, քյաբաբնոցի կամ մեկ այլ համանման օբյեկտի անունը դնում են << Կարուզո>>, <<Լա Սկալա>>, <<Լուվր >> կամ մեկ այլ նման անուն, այլևս զարմանալու բան չկա…
Չեմ զարմանում այլևս մեր շոուբիզնեսի ներկայացուցիչների, գովազդային անճաշակ, տափակ տեսահոլովակների վրա…
Էլ ինչի զարմանամ, երբ երգիչը գովազդային հոլովակով թուրքական կլկլոցով ներկայացնում է << Լա Սկալան>>…
<<Լա Սկալան>> ուր?...Ռեստորանն ուր?...Կլկլոցն ուր?...
Հետքրքիր է, եթե մի իտալացի իր խորտկարանի անունը դնի << Մատենադարան>> ինչ կմտածեք?...
Բայց կդնի արդյոք?...Հազիվ թե…
Ռոբերտ Մելքոնյան