Երբ ընթերցում ես <<ՖԲ>>-ի գրառումները, մեկնաբանությունները, ծանոթանում լրատվությանը, թվում է թե երկրագնդի ողջ հոգսերը, պրոբլեմները տվել են մեզ' հայերիս…Բոլորին քննադատում ենք, բոլորին սովորեցնում, դասեր տալիս…
Հռոմի պապից ավելի կաթոլիկ ենք, եվրոպացուց' եվրոպամետ, ռուսաստանցուց' ռուսամետ, ուկրաինացուց' ուկրաինամետ, մայդանմեյդանցիներից, բանդերականներից ավելի մեյդանամետ ու բանդերլոգ'ֆաշիստ…
Ի~նչ կռիվներ, հայհոյանք-վիրավորանքներ, վեճեր, <<ռազբորկաներ>>, լուրջ և անլուրջ վերլուծություններ…Ինչքան ուզես…Տվյալ երկրների քաղաքացիները, քաղաքական գործիչները, վերլուծաբանները <<ղալաթ>> են արել…Մենք ուրիշ ենք, մերն ուրիշ է…Մենք բոլորս գեներալներ ենք' շարքային չկա, մենք բոլորս նախագահ ենք' սովորական քաղաքացի չկա…Ամեն ինչ գիտենք' սպորտից-նեյրովիրաբուժություն, գիտությունից-ժամանակակից արվեստ, ողջ տիեզերքը մի քանի անգամ <<քանդել-հավաքել>> ենք…Մեզ բոլորիս թվում է թե մենք ավելի լավ նախագահ, նախարար կլինենք, ավելի լավ կղեկավարենք, ավելի լավ կկառուցենք, կդասավանդենք , կնկարենք, կքանդակենք…
Մի խոսքով' ունիկալ ենք, ունիվերսալ ու եզակի…Բայց ավելի շատ' պրոբլեմատիկ, փնթփնթան, ամեն ինչից դժգոհ ու շատ անկազմակերպ…
Բայց նաև իրոք լավն ենք…

 

 

Ռոբերտ Մելքոնյան