Րաֆֆի Հովհաննիսյան, Պարույր Հայրիկյան, էլ ով կա?...Ախր լիքն են է այդ <<մարած աբլիգացիաները >>…Ինչ քաղաքական դաշտ, ինչ քաղաքական ուժեր?...Ես իրենցից երևի շատ մարդ հավաքեմ, իմ լավ << ՖԲ>>-յան ընկեր-բարեկամների կեսի կեսն էլ գա ավելի շատ կլինեն…
Բացառություն են թերևս ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը, որոնք կարծես թե ունեն իրենց քիչ թե շատ կայուն համակիրները, գումարած բոլոր իշխանություններից դժգոհ մնացած խմբերին, մի քանի տասնյակ տեղական << իշխանիկներից >>, հաբռգած չինովնիկներից զզված քաղաքացիներին: Դրանք էլ լուրջ գործերը, խնդիրները թողած <<ռազբորկայով >>, հայհոյանք-բառախաղերով, բախտագուշակներով, կասանդրաներով, տեղին-անտեղին հանձնաժողովներ ստեղծելու պահանջներով, քաղաքացիական ակտիվիստների քամակից կպնելով են զբաղված…
Իսկ ԲՀԿ-ն, ես դասական իմաստով կուսակցություն չեմ համարում: Այդ ուժին ժամանակին հարել են գործարարներ ինչ-ինչ ակընկալիքներով, մարդիկ, որոնք հույսեր են կապել Ծառուկյանի հետ աշխատանք գտնելու, նրա մերձավորը համարվելու համար…
Եվ կարծես թե արդեն մեծ մասը հիասթափված կամ ձևական է հարում այդ կուսակցությանը, կամ արդեն լիովին հուսախաբված է…ԲՀԿ-ական կմնան հավանաբար նրանք, ովքեր աշխատում են Ծառուկյանի հետ, նրա համար, բայց ոչ ժողովրդի ու բոլորի համար:
Ով մնաց?...Ինչ մնաց?...
Հա, գիտե’ք, ճիշտ կլինի բոլոր կուսակցությունները մի անգամ գոնե << զտում >>կատարեն, մաքրեն իրենց շարքերը տականքներից, պատեհապաշտներից, առնետների նման անընդհատ մի կերակրատաշտից մյուսը վազողներից, մի խոսքով…
Բայց ախր շատ են է…Մարդ կմնա?...
Դժվար բան ասացի, գրեթե անհնար, ֆանտաստիկայի ժանրից…
Ռոբերտ Մելքոնյան